close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրություններին երբեք չենք ուղղորդի ուսուցիչներին. Արմինե Հովհաննիսյան

Հարցազրույց

9 Փետրվարի 2013, 11:30
 Ընտրություններին երբեք չենք ուղղորդի ուսուցիչներին. Արմինե Հովհաննիսյան

Նախագահների կանայք, որպես կանոն, առաջին տիկնոջ կարգավիճակում սկսում են զբաղվել բարեգործությամբ և այդ կերպ հայտնվում ժողովրդի ուշադրության կենտրոնում: Գալիք նախագահական ընտրություններին պարզ չէ, թե որ թեկնածուի կինը կռառնա առաջին տիկին, բայց մի բան ակնհայտ է՝ նա, ինչպես և  իր ամուսինը, պետք է վայելի հասարակության սերն ու հարգանքը:

 

Նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհանիսյանի կինը՝ Արմինե Հովհանիսյանը, առաջին տիկին դառնալու մոլուցքով չի տառապում, և նոր չէ, որ պետք է զբաղվի բարեգործությամբ: Թեկնածուի տիկինը «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, շուրջ 13 տարի բազմաթիվ անապահով երեխաների  կողքին է: Մինչ այս իրականացված ծրագրերի մասին yerkir.am-ը  զրուցեց տիկին Հովհաննիսյանի հետ:

 

- Ո՞րն էր նման հիմնադրամ ստեղծելու շարժառիթը:

- Հիշում եմ 90-ականներն էր, երբ փողոցում հայտնվեցին մուրացիկ երեխաներ: Երբ ես և Րաֆֆին փողոցներով շրջում էինք, այդ երեխաները,  ձեռքերը պարզած, մեզ էին մոտենում: Այդ երևույթը մեզ խորթ էր թվում, քանի որ մեծացել էինք Սփյուռքում և նման բան չէինք տեսել:  Մենք մեծացել էինք այն հոգեբանությամբ, որ յուրաքանչյուր հայ մեր ընտանիքի անդամն է, յուրաքանչյուր հայ երեխա՝  մեր երեխան: Անհնար էր համակերպվել այն մտքի հետ, որ մենք ապրում էինք նորմալ, իսկ այդ երեխաներն ուտելու ոչինչ չունեին: Եվ մենք որոշեցինք մի փոքր տեղ վարձել և մեր միջոցներով  օրական մի 15 երեխայի կերակրել: Մեր ընկերներն ու հարազատները, լսելով այս ծրագրի մասին, սկսեցին դրամական աջակցություն ցուցաբերել: Երեխաների թիվն էլ հետզհետե աճեց: Այսօր արդեն 100 երեխա գտնվում է Երևանի «Օրրան»-ում, 55 մեծահասակներ էլ առավոտյան տաք սնունդ են ստանում: 55 երեխայի կարիքներն էլ հոգում է «Օրրանի»` Վանաձորի մասնաճյուղը:

 


- Դպրոցականներին և ուսուցիչներին առավել հայտնի եք «Պատանեկան նվաճումներ»  կազմակերպության շնորհիվ: Այդ ծրագրի շրջանակներում կիրառական տնտեսագիտություն և քաղաքացիական կրթություն  առարկաները ներկայացրեցիք դպրոցներում: Ձեր նպատակն էր՝ տնտեսագիտությունը դարձնել առարկա՞, թե՞ ամերիկյան դրամաշնորհ էր և պետք էր ծախսել:

«Պատանեկան նվաճումները» «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն է: Դրա առաքիլությունը դեռահասների եւ պատանիների շրջանում բարեգործական, հումանիտար ու կրթական ծրագրերի իրականացումն է: 1992 թվականն էր, Հայաստանը նոր էր որդեգրել ազատ շուկայական  հարաբերությունները, սակայն մարդիկ դեռ սոցիալիստական հոգեբանություն ունեին: Մեր հասարակությունը դրա կարիքն ուներ: Նպատակը մեկն էր՝ երեխաներին զինել տնտեսագիտական որոշակի գիտելիքներով, որը հետո կգործածեին կյանքում: Այս ծրագրի միջոցով երեխաները սովորում են՝ ինչպես գումար վաստակել և դրա մի մասն էլ հատկացնել բարեգործությանը: Ծրագիրն իսկապես հետաքրքիր է և 180 երկրներում մեծ հեղինակություն է վայելում:

 

 - Որոշ դպրոցներում տնտեսագություն առարկային ուսուցիչները մատների արանքով են նայում և չեն ծառայեցնում Ձեր նշած նպատակին: Ինչո՞վ է պայմանավորված սա:

-Պատճառն այն էր, որ տնտեսագիտությունը հասարակագիտություն առարկայի մաս դարձավ: Այն թե՛ վատ, թե՛ լավ կողմեր ունի.  լավն այն է, որ հազարավոր երեխաներ ծանոթանում են տնտեսագիտությանը և տարրական գիտելիքներ ձեռք բերում, վատը՝ Ձեր նշած տարբերակը: 1992-1993 թթ. տնտեսագիտական  սահմանումներն օտար էին երեխաներին,  սակայն այժմ նրանք ավելի  հեշտ են ընկալում շուկայական հարաբերությունները:

 

- Ծրագրի շրջանակներում մինչ օրս քանի՞ ուսուցիչ եք վերապատրաստել: Արդյո՞ք նրանց հետ Ձեր կապը պահպանվում է:

- 3 հազարից ավելի:  Այո՛, իհարկե, հաճախ է պատահում, երբ ինչ-որ տեղ տեսնում եմ նրանց կամ մեր կազմակերպած ճամբարները հաճախած երեխաներին: Նրանց ջերմ վերաբերմունքը և միայն այն, որ ինձ հիշում են և որևէ հետք թողել եմ նրանց կյանքում արդեն իսկ բավական է լիաթոք ուրախ լինելու համար:

 

 

- Հնարավո՞ր է այդ երեխաների և ուսուցիչների ներուժն օգտագործեք գալիք ընտրություններում:

- Երբե՛ք, մենք մեր աշակերտներին և ուսուցիչներին սովորեցրել ենք լինել ազնիվ և անկախ քաղաքացիներ, մենք կարող ենք նրանց առաջարկել, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, բայց երբեք չենք ուղղորդի նրանց: Դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է:

 

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica