close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆի Հովհաննիսյանի պատրաստած կարկանդակի համը չի մոռացվել

Հարցազրույց

9 Փետրվարի 2013, 11:20
 Րաֆֆի Հովհաննիսյանի պատրաստած կարկանդակի համը չի մոռացվել
Նախագահական ընտրություններին ընդառաջ yerkir.am-ը զրուցել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ և բացահայտել Հովհաննիսյանների ընտանեկան գաղտնարանի մի քանի հետաքրքրաշարժ դրվագներ:

 

 

- Մասնակցու՞մ եք, արդյոք, ընտրական գործընթացին:

 

- Մասնակցում եմ անյքանով, որքանով որ կինը պետք  է կանգնի իր ամուսնու կողքին: Ես միշտ իմ ամուսնու կողքին եմ և նրան աջակցում եմ բոլոր բնագավառներում: Ինձ ավելի հոգեհարազատ է հասարակական աշխատանքը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս փորձում եմ իրազեկ լինել քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:

 

- Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում որևէ առաջարկ եղե՞լ է Ձեր կողմից:

-Ո՛չ, չեմ մասնակցել: Երեկ ընթերցեցի, եթե ավելի վաղ  կարդայի՝ գուցե  մի երկու բան ասեի, պարզապես այդ հարցում այնքան էլ ուշադիր չէի:

 

 

-Շատերը, խոսելով  մյուս թեկնածուների  մասին, նրանց անուն-ազգանունով են հիշատակում: Րաֆֆի  Հովհաննիսյանի  պարագայում՝ միայն անունն են գործածում, Դուք չե՞ք նեղսրտում դրանից:  

-Ամենևին ո՛չ,  այդպես դիմելն ընդհակառակը՝ լավ է: Նախ` ցույց է տալիս, որ Րաֆֆին երիտասարդ է, իրեն անունով դիմելն ավելի շուտ մտերմիկ, բարեկամական է հնչում:  Իրեն կարող են անունով դիմել, ո'չ ես և ո'չ նա չենք նեղվում դրանից:

 

 

-Կարծիք կա, որ Րաֆֆին թեև բարի է, ազնիվ, սակայն բավականաչափ հզոր չէ երկիրը ղեկավարելու համար:

 

- Ես համաձայն չեմ այդ կարծիքին, ես համարում եմ, որ ժամանակները փոխվել են, այլևս ուժը չէ, որ պետք է դերակատարում ունենա  առաջնորդ դառնալու հարցում: Այժմ պետք է խելացի և ազնիվ քաղաքական գործիչ: Մենք պետք է  ընտրենք այն առաջնորդին, ով մարդասեր է, հայրենասեր, ազնիվ: Առաջնորդը պետք է լինի օրինակելի անձ, իր պահվածքով օրինակ ծառայի հասարակությանը: Այդ դեպքում կարևոր է նաև, թե ինչ ընտանիքից է սերում, ինչպիսի կենսագրություն ունի:

 

- Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ հայաստանյան ընտրություններում ավելի մեծ դերակատարում ունեն վարչական ռեսուրսներն ու գումարը:

- Ես շփվում եմ տարբեր խավի մարդկանց հետ և չեմ ընդունում այն տեսակետը, որ մեր ժողովուրդն իր ձայնը վաճառում է, վախից ընտրություն  կատարում: Ես ուզում եմ հավատալ, որ այս անգամ  ժողովուրդն, իր 20 տարվա դառը փորձից ելնելով, մեկ անգամ պետք է ճիշտ ընտրություն կատարի, քվեարկի խղճի թելադրանքով: Չէ՞ որ այդ 10 կամ 20 հազար դրամն իսկապես մեկ օրվա ուտելիքի փող է, և դրանից ոչինչ չի փոխվելու մարդու կյանքում: Մեզնից պահանջվում է փետրվարի 18-ին ձայն տալ այն թեկնածուին, ում հավատում ենք:

 

 

-Եթե չընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը, կհիասթափվե՞ք:

-Մենք 20 տարի ապրում  ենք Հայաստանում, եղել են շատ դժվար պահեր, հիասթափություններ` ևս, բայց միշտ եղել են մարդիկ, ովքեր մի լավ բան են արել և կրկին հուսադրվել ենք:  Մենք պատրաստ ենք մնացյալ դժվարությունները կրել մեր ժողովրդի հետ: Ոչ մի իրադարձություն մեզ չի հիասթափեցնի մեր երկրից և մեր հողից: Մենք այստեղ ապրում ենք և այստեղ պետք է մնանք:

 

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհանիսյանի շուրջ հյուսվող անեկդոտներին:

- Շատ լավ,  հաջողված հումորներ լինում են: Այսօր դրանցից մեկը կարդացի, մարդ ենք՝ պետք է ժպտանք, ուրախ լինենք: Կարծում եմ հումորն օգնում է դժվար պահերին:

 

 

-Ինչպիսի՞ն է Րաֆֆին ընտանիքում:

 

- Րաֆֆին ընտանիքում նույնն է, ինչպես հասարակության մեջ, տանը  մի փոքր քչախոս է, անչափ բարի է, երեխաների հետ շատ լավ է, բոլորին ինքն է սովորեցրել գրել և կարդալ: Խիստ հայր է փորձում լինել, բայց, անկեղծ ասած,  չի ստացվում (ծիծաղում է):

 

 

-Ո՞րն է նրա հիմնական  թերությունը:

-Թափթփված է, երբ քայլում  է տանը, ստիպված եմ հետևից վազել, որ թափածները հավաքեմ: Սակայն, դրա վերաբերյալ երբ դիտողություն եմ անում, չի ընդունում, շատ համառն է, բայց, միևնույն ժամանակ, ունակ է լսելու:

 

 

- Քարոզարշավի ընթացքում հաջողվո՞ւմ է ընտանիքի բոլոր անդամներով հավաքվել:

-Ցավոք` ոչ,  շատ դժվար է բոլորին հավաքել, այդպես տարին մեկ-երկու անգամ է լինում, հիմնականում Ամանորին, պարզապես դժվար է 5 երեխաներին համախմբել,  մանավանդ, որ երեխաների մի մասն ԱՄՆ-ում է սովորում:

 

 

-Ինչպիսի՞ն է Րաֆֆին խոհանոցում, կարո՞ղ եք մտապահել մի դեպք, երբ ինքն ինչ-որ ուտեստ պատրաստի:

 

-Մենք 27 տարի է, ինչ  ամուսնացած ենք, և միայն մեկ դեպք եմ հիշում. իմ տարեդարձի առթիվ՝ Րաֆֆին վարդագույն կարկանդակ էր պատրաստել, շատ համեղ էր ստացվել: 

 

- Ո՞րն է նախագահի թեկնածուի նախընտրած ուտեստը:

 

-Շատ է սիրում հարիսա,  համաշխարհային խոհանոցի ուտեստներից ևս, օրինակ` նախընտրում է սուշի, սիրում է նոր ուտեստներ  համտեսել:

 

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica