close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

"Անտաշատոտ" Կարենը

Թուղթուգիր

3 Փետրվարի 2013, 16:18

Այսօր ժամանակակից գրող Կարեն Անտաշանի ծննդյան օրն է:

Անտաշյանը  2009-ին հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է, իսկ 2011-ին՝ «Գրանիշ» գրական հանդեսը:

 

Անտաշյանի գրքերից են' «Վերջից հետո, Սկզբից առաջ»-ը  եւ «Անտաշատ»-ը:

 

                        ***
Ծին
Հասածս օրվանից քեզ եմ սպասում -

էս ինչքան հեռվից ես դու գալիս, տղես:

Մեկ-մեկ անհամբերությունից ելնում եմ լեռը

ու կրակներ վառում այնտեղ խորտակված նավերից,

դե որ վերևից ես գալու' չմոլորվես հանկարծ ճամփեքին.

գագաթներիս չհասա, բայց սիրեցի դրանք որպես քոնը -

քո անունն եմ տվել լեռանը, որ մի օր հասնես անունիդ հետևից:

Քեզ համար հող եմ նշանակել ունեցածս քարթու քարերի մեջ,

պարարտացրել եմ անցավորացդ հանգչյուններով,

որ համեմում են արյունի գույնն ու դառնում հացի մարմինը.

մի օր ես էլ եմ հացիդ մարմինը դառնալու, որ համով ուտես, տղես:

Արի և չարի պտուղներ եմ կուտակել իմ կտրած ծմակուտից -

Չ վիտամինով հարուստ արևի չիր, իմաստության չամիչ -

չուտե՛ս - դրանցով կխաղաս, կսովորես ու կմոռանաս իմ իմացածը,

որ քո իմանալիքին հասնես:

Դեմքերն ու դեպքերը խառնած հեքիաթներ եմ անգիր արել,

ուր կարևորը զարմանքի վարժություններն են.

քանի լեզուս տռուզ է հեքիաթներով' շտապիր, դե՛...

բան չմնաց:

Դրսերից ներհուն նշաններ եմ բերել բառիս բուն,

օգոստոսի նարինջ եմ հյութել ներս,

որ արևի պես իմ գիրկ ծագես, ձմերուկ-ձմերուկ գլորվես

հեռու, հեռու, հեռու իմ քոքից... քեզ ունենամ'

նորահացի պես տաք լինես, տղես, ուտեմ քեզ:

Բոլորակ ծագերից գույներ ու բույրեր եմ հավաքրտել,

կարգավորել եմ աստծո հետ հարաբերություններս,

երեց մորուք եմ աճեցրել, որպես թե ես հինն եմ այլևս,

հուզմունքի անքունից հաշվել եմ բոլոր աստղերը,

չտեսնվածներին քո անունից մատաղ եմ խոստացել...

Էս ինչքան հեռվից ես դու գալիս, է, տեղ չես հասնում.

մեկ-մեկ արքայական հուսահատությամբ

թևաթափ է լինում ամենասովորական էս հերդ -

դե արի, իմ ազնիվ արյուն, իմ ու մորդ երազի թևերը բեր,

մեզ ունևոր կարծենք, թռչունակ:...

Հերքում-ճշտում եմ, գնում-գալիս, լռում-շնչում եմ, խնդում-լալիս...

Ախր ամեն ինչ պատրաստ է վաղուց:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica