close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կապում է եղանակային պայմանների հետ

Հարցազրույց

9 Հունվարի 2013, 16:27
 Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կապում է եղանակային պայմանների հետ

Դեռ ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողներից հետ զրույցում հայտարարել էր, որ իր ինտուիցիան հուշում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդպես էլ եղավ: Հաշվի առնելով, որ Կոտայքի մարզպետի ինտուիցան երբեք չի սխալվում, Yerkir.am-ը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ մի քանի հարցեր ուղղեց նրան:

 

-Պարո'ն Շահգալդյան, ի՞նչ է հուշում Ձեր ինտուիցան, ինչպիսի՞ ընտրություններ կունենանք, մասնակցության ցուցանիշը ցածր չի՞ լինի:

-Իհարկե, կարծում եմ, որ ազգովի պետք է նպաստենք, եւ իշխանություններս ամեն ինչ պետք է անենք, որ այս ընտրությունները դառնան մեր երկրի պատմության ամենաարդար, ամենաթափանցիկ եւ ամենաժողովրդավարական ընտրությունները: Իհարկե, եղանակային պայմանները, եթե շատ չխանգարեն, կարծում եմ, բավարար քանակության ընտրողներ կմասնակցեն ընտրություններին: Փետրվարն ամենացրտաշունչ ամիսն է, դա էլ մեծ գործոն է մասնակցության ցուցանիշի հարցում: Ամեն դեպքում մրցակցություն կա, որովհետեւ ունենք դժգոհ բնակչություն, որի մի մասը դժգոհ է իր ապրելակերպից, մի մասը իր կեցվածքով, մտածելակերպով ընդդիմադիր է: Ամեն դեպքում` այլ թեկնածուներին եւս ձայներ կգնան, բայց մեր նախագահի այսօրվա ռեյտինգն այնքան բարձր է, որ իր հաղթանակում չեմ կասկածում:

 

-Այդքան վստա՞հ եք Սերժ Սարգսյանի հաղթանակում:

-Իհարկե, այլ տարբերակ չկա: Հաղթելու է, այն էլ բավական մեծ տարբերությամբ` երկրորդ հորիզոնականի հետ համեմատած:

 

-Առաջին հորիզոնականի համար ո՞ւմ հետ պետք է մրցի Սերժ Սարգսյանը:

-Առաջին տեղի համար պայքար չկա, երկրորդ տեղի համար ակտիվ կպայքարեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը:

 

-Եվ ո՞ւմ բաժին կհասնի երկրորդ տեղը: Ի՞նչ է հուշում Ձեր ինտուիցիան:

-Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

-Ստացվում է` ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, քանի որ  առաջին տեղի համար պայքար չկա:

-Համամիտ չեմ այդ տեսակետին, որ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Կարծում եմ` ավելի բարդ ընտրություններ կլինեն, որովհետեւ կանխատեսել մյուսների ձայներն այս պահին ոչ մեկի չի հաջողվի:

 

-Ինչո՞ւ պետք է բարդ լինեն, երբ անվերապահորեն վստահ եք Սերժ Սարգսյանի հաղթանակում, բարդությունն ինչո՞ւմն է:

-Ամեն դեպքում կա մի ընտրազանգված, որն իր կեցվածքով միշտ ընդդիմադիր է` անկախ այն բանից, թե ով է իշխանության` լինի Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, միշտ իշխանությանն ընդդիմադիր են, դրան էլ գումարվում է ժողովրդի մի մասի դժգոհությունը իր կենցաղային, սոցիալական վիճակից եւ...

 

-Հնարավո՞ր է այդ ընտրազանգվածին ընտրակաշառք բաժանեք` հարցերը լուծելու համար:

-Դրա մասին խոսելն այսօր նույնիսկ անիմաստ է, նախ` չեմ կարծում, որ երկրի ղեկավարը կգնա նման քայլի, կարծում եմ` ճիշտ չի լինի, որ երկրի նախագահն ընտրվի ընտրակաշառքով:

 

-Այսինքն` վստահ կարո՞ղ եք ասել, որ ընտրակաշառք չի բաժանվելու:

-Այո, կարող եմ վստահաբար ասել, որ գոնե այս ընտրություններում բացառված կլինի այդ խնդիրը:

 

-Ձեր մարզի հետ կապված` արդեն կուսակցական հանձնարարականներ ստացե՞լ եք:

-Էդ ի՞նչ ա նշանակում` կուսակցական հանձնարարություն: Որպես պետական կառավարման մարմին` մարզպետարանը հսկողության տակ է պահել տեղամասերի ձեւավորումը, այսօր արդեն ավարտվել է ընտրական ցուցակների փակցնելը տեղամասերում: Այս ուղղությամբ, իհարկե, հանձնարարություններ կան: Իսկ ընտրարշավի ժամանակ հանձնարարություններ չեն տալիս, լինում է նախընտրական ծրագիր: Չկա մի սխեմա, որ տան մեզ, ասեն` գնացեք այս սխեմայով ընտրարշավ անցկացրեք: Ստեղծագործություն է ընտրարշավը:

 

-Ձեր մարզում, պայմանավորած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործոնով, ԲՀԿ-ն ուժեղ է: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է խնդիր լինի այս առումով կամ գուցե` հակառակը:

-Տվյալ դեպքում կուսակցական պատկանելությունը գրեթե նշանակություն չի կարող ունենալ, եւ կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կգրանցենք մարզում: Մենք ոչ մի անգամ էլ որեւէ կուսակցության հետ խնդիրներ չենք ունեցել:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica