close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիստերիա

Միտք

5 Հունվարի 2013, 19:49
 Հիստերիա

 

Ոչ մի տեղ ոչ մի բան սխալ չէ: Հապա նայի´ր, ու տե´ս, թե ինչքան ներդաշնակ է ամեն ինչ: Կամ' հավասար, կամ' համապատասխան, կամ' անթերի բանաձեւված, կամ' ճշգրիտ: Ճշգրիտ, այսինքն' անսխալ կրկին: Այսինքն' հենց ներդաշնակ:  Նողկալիորեն ներդաշնակ. ժամանակի գետն ու նրա վտակները, իսկ ափերին' մարդու բնազդների պատմությունը... 

 

Սխալնե՞ր... Դու այդ ինչի՞ հետ ես համեմատում, որ տեսնում ես որեւէ բանի սխալ լինելը: Կամ' ում հետ: Վերջին տասը հազար տարում (այդքանը կարո´ղ ես հիշել) դու ուրիշ բան տեսե՞լ ես, Եփրեմյան Ավագ: Ուշադիր նայիր, նայիր ավելի ուշադիր, այնքան, որքան հնարավոր է, որքան մարդը կարող է' անկողմնակալ...

 

 

Կատակ անելու տեղը չէ, եւ մեկ հարց կարող է հնչել ընդամենը. ի՞նչ է ուզում այս համատարած ներդաշնությունը:Մեկ հարցին' մեկ պատասխան. ներդաշնությունը մարդու գեղագիտական կարողությունների սահմանն է ուզում:

 

Այսինքն' Բարձրարվե´ստ Նողկանք


 

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica