close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա

Հարցազրույց

28 Դեկտեմբերի 2012, 15:33
 Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա

Հարցազրույց ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանի հետ

 

- Պարո'ն Շահբազյան,  դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դաշնակցության Գերագույն ժողովը: Դուք այդ ժողովին մասնակցե՞լ եք:

- Այո, մասնակցել եմ:

 

- Ասում են` լարված ժողով է եղել, բավական երկար է տեւել, եւ շատերի տեսակետն է եղել, որ պետք է նախագահի թեկնածու առաջադրել:

- Ժողովը եղել է աշխատանքային իմաստով հագեցած, շատ ելույթներ են հնչել, բայց ձեր ակնարկած լարվածությունը չի եղել: Սկսել ենք ցերեկվա 12-ին, ավարտել` 18.00-ից էլ շուտ: Սա Դաշնակցության չափանիշերով շատ կարճ տեւողությամբ ժողով է: Ինչ վերաբերում է քննարկվող օրակարգային միակ հարցին, ապա կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ լավ կլիներ, եթե նախագահի թեկնածու առաջադրեինք: Գրեթե բոլորն էլ շեշտել են, որ, որպես ակտիվ քաղաքական կուսակցություն, նախագահի թեկնածության առաջադրումը կլիներ տրամաբանական, հնարավորություն կընձեռվեր մեր մոտեցումները լայնորեն քարոզելու, ինչը որ մենք անում ենք նման դեպքերում: Խոսվել է այն մասին, որ մենք նաեւ մեր շարքերին ու համակիր շրջանակներին կողմնորոշելու խնդիր ունենք: Այնուամենայնիվ, հակառակ փաստարկները, կարծում եմ, ավելի ծանրակշիռ էին, ինչի ապացույցն էլ այն էր, որ ներկաների բացարձակ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ թեկնածու չառաջադրելու:

 

- Պարո'ն Շահբազյան, ցանկանում եմ հարցնել, թե ինչպիսի՞ն է եղել Բյուրոյի ներկայացուցչի դիրքորոշումը: Վկայակոչելով ինչ-որ ներսի աղբյուրներ` որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Հրանտ Մարգարյանն իր դիրքորոշմամբ ազդել է որոշման կայացման վրա:

- Ինչպես լինում է հաճախ, չեղած աղբյուրներ վկայակոչելով, ոմանք սիրում են կամ գուցե պարտականություն ունեն Դաշնակցության շուրջ ջուր պղտորելու: Ես, իհարկե, Բյուրոյի ներկայացուցչի փոխարեն պարզաբանումներ կատարելու խնդիր չունեմ, բայց քանի հարցը հնչել է, կարող եմ ներկայացնել այն, ինչ տեսել եմ,  ու ի դեպ, տեսել են նաեւ 80-ից ավելի ժողովականները: Հրանտ Մարգարյանը ունեցել է մեկ կարճ ելույթ, բայց եւ այնպես է խոսել, որպեսզի չերեւա, թե ինքը որ տեսակետին է կողմնակից: Սա գուցե մեր քաղաքական չկայացած համակարգի ավանդույթներին ծանոթ մարդկանց անսովոր թվա, բայց Դաշնակցության ավանդույթներն ուրիշ են: Բարձր մակարդակի մարմնի անդամները ստորին մակարդակի ժողովների ժամանակ սովորաբար խուսափում են տեսակետ հայտնելուց, որպեսզի չազդեն ընդհանուրի տրամադրությունների վրա: Ի դեպ,  նույն տրամաբանությամբ առաջնորդվելով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերջում նաեւ ձեռնպահ քվեարկեց, ինչպես մենք ենք ասում՝ սպիտակ քվե տվեց:

 

- Այնուամենայնիվ ճի՞շտ եք համարում կրավորական դիրքորոշում որդեգրելը, ինչպիսի՞ն է լինելու այսուհետեւ Դաշնակցության գործունեությունը: Պ

– Նախ` ով ասաց, որ պետք է կրավորական դիրքորոշում որդեգրենք: Հենց նույն ժողովը շեշտեց ու արձանագրեց, որ, առաջիկա նախագահական ընտրություններում հանդես չգալով սեփական թեկնածուով, Դաշնակցությունը պետք է ծավալվող գործընթացներին ունենա ակտիվ մասնակցություն: Անհրաժեշտ է ճիգերը շարունակել առաջնային դարձնելու համար ոչ թե անձերի, այլ գաղափարների, ծրագրերի շուրջ մրցակցությունը: Բացի այս, Դաշնակցության համահայկական օրակարգն այնքան ընդգրկուն է, որ մի իշխանության համար անգամ այն թեթեւ չէր լինի: Այսօր Դաշնակցությունն ապրում է մեր սիրիահայ հայրենակիցների ճակատագրով, ճիգեր է գործադրում Ղարաբաղի խնդրում նորանոր ձեռքբերումների հասնելու համար, Ամերիկայի մեր ընկերները Հայ Դատի հանձնախմբերի ճանապարհով ձգտում են հայկական այլ կազմակերպությունների հետ միասին Կոնգրեսի հերթական բյուջեում Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունների ցանկալի չափ ապահովել: Կարծում եմ` արդեն մյուս տարվանից նոր թափ կառնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումները, եւ ուրիշ շատ ու անվերջանալի գործեր:

 

Իհարկե, առանցքային կամ գուցե գլխավոր խնդիրը Հայաստանն է եւ Հայաստանում մեր անելիքը: Խորհրդարանական ընտրությունները գիտեք, որ ենթակայական ու առարկայական պատճառներով մեզ համար հաջող ավարտ չունեցան: Դաշնակցությունը գալիք տարիներին պետք է ձգտի քայլ առ քայլ հզորանալ եւ նվաճել լուրջ դիրքեր: Հիմնական թիրախ պետք է նկատվեն, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ելակետ ունենալով ընդհանուր համազգային շահերը եւ պահպանելով ակտիվ ընդդիմադիր դերակատարությունը,` կարծում եմ`  գալիք տարիներին Դաշնակցությունը շատ անելիքներ է ունենալու եւ հավակնոտ թվացող շատ հեռանկարներ է բացելու իր առաջ: Այլ կերպ չի կարելի: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, իրազեկ աղբյուրներից եւ այլ առուներից Դաշնակցության կոշիկներին դեռ ինչ ցեխ են քսելու, ապա նման առիթով ժողովրդական իմաստնությունն ասում է. «Շունը կհաչի՝ քարավանն իր ճամփեն կգնա»:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica