close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կան մրցանակաբաշխություններ ու կա ″Գրեթերթի″ մրցանակաբաշխությունը

Թուղթուգիր

27 Դեկտեմբերի 2012, 12:57
 Կան մրցանակաբաշխություններ ու կա ″Գրեթերթի″ մրցանակաբաշխությունը

Հայ և համաշխարհային իրականության մեջ բազմաթիվ մշակութային իրադարձություններ, փառատոներ, մրցանակաբաշխություններ կան՝ մեծ ու փոքր նվերներով, շքեղ ու ոչ այնքան, պաշտոնական ու գեղարվեստական, լուրջ ու անլուրջ… Եվ դրանց կողքին կա նաև «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Դրանց կողքին կան գրականությամբ ապրող, գրականություն սիրող երիտասարդներ, որ հավաքվում են ՀԳՄ-ում, ժպտում, կատակում, առանց պաթետիզմի ու պաշտոնականության միմյանց օգտին քվեարկում, մրցանակներ՝ գրքեր են հանձնում, այս կամ այն հարցում միմյանց հետ համաձայնում կամ ոչ, հեռանում ուրախ ու ոչ այնքան…

 

Սա գուցե մյուս մրցանակաբաշխությունների մեծ ֆինանսավորումը, շքեղ նվերները, հեղինակությունը չունի, բայց սա մրցանակաբաշխությունն է «Գրեթերթի», որը իր ամեն հեղինակի համար կենսագրության մի մաս է դառնում: Սա «Գրեթերթն» է, իսկ այն միայն հետաքրքիր ու թարմ գրական երիտասարդական թերթը չէ՝ որպես պարզապես գրական պարբերական կամ մամուլ… Սա ՀԳՄ առաջին հարկի աջ անկյունի փոքրիկ սենյակն է՝ իր հայտնի պատով, իր էներգիայով, այստեղ վախվորած կամ ինքնավստահ, համեստ կամ ոչ այնքան, ավելի կամ պակաս տաղանդավոր երիտասարդներն են ու նրանց կողքին մշտապես Գուրգեն Խանջյանը՝ տաղանդավոր արձակագիր, տաղանդավոր խմբագիր ու մարդ, եզակի մարդ, ով սիրում է ջահելներին, ով հասկանում է ջահելներին, ով հավատում է նրանց: Ու նրա հավատն արդեն քանի տարի իրար գլխի է հավաքում «Գրեթերթի» տարբեր սերունդներին, նրանց մի մասը վաղուց հեռացել է, մի մասը կայացել, շատերն էլ նոր են եկել՝ նորը բերելու, իրենցն ասելու հույսով:

 

«Գրեթերթի» 2012 թ. սերունդն էլ եկել է շարունակելու և զարգացնելու նախորդներին: Այս անգամ էլ նախկին տարիների պես գրեթերթցիները հավաքվել էին` զրուցելու, իրար տեսնելու, քվեարկելու, Նառա Վարդանյանի ու Հասմիկ Սիմոնյանի ու Կարեն Անտաշյանի ջանքերով կազմված Gretert.com կայքի բացումը շնորհավորելու ու մրցանակները ստանալու: Այս անգամ էլ հին ու նոր մասնակիցներ կային, առաջին կամ հերթական անգամ մրցանակ ստացողներ: Ու նրանք էլ՝ Գրիգը` «Արձակ» անվանակարգում` «Պուճուր մարդը» պատմվածքի համար, Մանե Գրիգորյանը` «Պոեզիա» անվանակարգում` բանաստեղծական շարքի համար, Անի Հակոբյանը` «Թարգմանություն» անվանակարգում` Չ. Բուկովսկու «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի թարգմանության համար, Արքմենիկ Նիկողոսյանը` «Հրապարակախոսություն և էսսե» անվանակարգում` «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար Անի Հովնանյանը`«Գրաքննադատական հոդված» անվանակարգում` «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ» հոդվածի համար ստացան իրենց նվեր-գրքերը և ուրախությամբ տուն գնացին՝ այս մրցանակն ու «Գրեթերթը» ընդհանրապես իրենց կենսագրություն մտցնելու և «Գրեթերթի» կենսագրության մեջ մնալու հավատով ու հույսով:

 

Անի Հովնանյան

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica