close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայեր, ովքեր աշխարհին ներկայացնում են Չեխիան

Հարցազրույց

18 Դեկտեմբերի 2012, 18:02
 Հայեր, ովքեր աշխարհին ներկայացնում են Չեխիան

Վերջերս Yerkir.am-ի թղթակիցը, լինելով Պրահայում, այցելել էր ՀՀ նորաբաց դեսպանատուն եւ զրուցել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ:

 

- Ընդամենը 2.5 տարի հետո կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ ակնկալվում է, որ գոնե խորհրդարանի մակարդակով Չեխիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:  Ի՞նչ աշխատանքներ է տանում նորաբաց դեսպանատունը Չեխիայի իշխանությունների հետ:

 - Այսօր դժվար է ասել` Չեխիայի խորհրդարանը մինչեւ 2015 թվականը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ, սակայն աշխատանքներ այդ ուղղությամբ տանում ենք: Ինքս զրուցել եմ մի քանի սենատորների հետ, եւ, գիտեք, անձնական զրույցներում բոլորն էլ ասում են, որ իրենք ընդունում եւ ճանաչում են Ցեղասպանությունը, ընդունում են, որ այդ ողբերգական իրադարձություններ, իրոք, եղել են, եղել է ցեղասպանություն, ինչպես որ այն բնութագրվում է ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթում: Սակայն, թե  կճանաչվի՞ մինչեւ 2015-ը այսօր ասել չեմ կարող:

 

- Yerkir.am-ը հենց Պրահայում պարզել է, որ չեխահայ համայնքի ակտիվիստների կողմից ձեւավորվել է ոչ պաշտոնական խումբ, որը զբաղվում է 2015-ին սպասվելիք միջոցառումներ կազմակերպմամբ:

- Նրանք համայնքի ակտիվիստներն են, որոնք հաճախակի են միջոցառումներ եւ տարբեր ակցիաներ կազմակերպում: Ես այդ խմբին չեմ կարող միջոցառումներ եւ ակցիաներ պարտադրել, բայց  դեսպանությունն իր խորհուրդներով եւ օժանդակությամբ որոշակի դեր ունի խմբի աշխատանքներում:

 

 - Չեխահայ համայնքի թվի հետ կապված` մինչ օրս ճշգրիտ տվյալներ չկան:

 - Չեն էլ կարող լինել: Մոտավոր տվյալներ կան: Ես կարող եմ ասել, որ օրինական հիմունքներով մոտ 2500 ՀՀ քաղաքացիներ են բնակվում այսօր Չեխիայում, իսկ անօրինականները քիչ թիվ են կազմում: Մոտ այդքան կամ գուցե դրանից ավելի Չեխիայի հայ քաղաքացիներն են, ինչպես նաեւ այստեղ են բնակվում ՌԴ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Թագավորության ազգությամբ հայ քաղաքացիներ: Այսինքն` ընդհանուր առմամբ, Չեխիայի հայկական համայնքի ընդհանուր թիվը 6-7 հազար մարդ է: Ընդ որում` այսպես ասած` հին եւ նոր հայկական համայնք Չեխիայում գոյություն չունի: Համայնքը հիմնականում ձեւավորվել է 1990- ականներին, մի քանի ընտանիքներ էլ մինչ այդ` 1980-ականներին են հաստատվել, եկել են  Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից:

 

 - Ի՞նչ դեր ունի հայկական համայնքը Չեխիայում: Ինչո՞վ են զբաղվում մեր հայրենակիցները:

-Հայկական համայնքում բազմաթիվ մարդիկ կարողացել են կերտել իրենց ճակատագիրը: Կան խոշոր գործարարներ, նկարիչներ շինարարներ եւ այլն, որոնք ոչ միայն հայ ազգն են ներկայացնում գործարար ասպարեզում, այլ նաեւ ներկայացնում են հենց Չեխիան: Նրանցից մեկը Գեւորգ Ավետիսյանն է, ով հիմնադրել է ներկյաիս Չեխիայի բրենդը համարվող «Մառլենկա» թխվածքների գործարանը: Այնտեղ արտադրվում են հայկական բաղադրատոմսերով քաղցրավենիքներ, որոնք հայտնի է ոչ միայն Չեխիայում, այլեւ նրա սահմաներից դուրս:

 

Ի դեպ, վերջերս Հայ Առաքելական եկեղեցին փաստաթղթեր է հանձնել Չեխիայի մշակույթի նախարարություն, որպեսզի ստանա իրավաբանական կարգավիճակ, եւ մոտ ամիսներին ակնկալվում է, որ կստանա այդ կարգավիճակը:

 

-  Չեխիայում բնակվող ՀՀ 2500 քաղաքացիներից, տարեկան կտրվածքով, քանի՞սն են հրարաժվում ՀՀ քաղաքացիությունից:

- Քաղաքացիությունից հրաժարվողների թիվն այնքան էլ շատ չէ` տարեկան 15-20 հոգի: Կարծում եմ, որ այդ թիվը էլ ավելի կնվազի ապագայում, երբ 2014-ից Չեխիան ընդունի երկքաղաքացիությունը, եւ այս պարագայում արդեն ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

 

Մանրամասները` տեսանյութում:

Հարցազրույցը` Գալուստ ՆԱՆՅԱՆԻ

Պրահա-Երեւան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica