close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկանդալային վիճակագրություն. Փաշինյանին թվով 1.000 «սրտիկողներից» 720-ը էկզոտիկ ծագման օգտատերեր են

Քաղաքական

27 Դեկտեմբերի 2021, 10:21
 Սկանդալային վիճակագրություն. Փաշինյանին թվով 1.000  «սրտիկողներից» 720-ը էկզոտիկ ծագման օգտատերեր են
Դեկտեմբերի 26-ին Ն.Փաշինյանը, ինչպես ինքն է նշել, քանի որ չի ուզեցել թաքցնել ճշմարտությունը, իր ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները պարզաբանել է նոր ստատուսով։ Այն ստացել է 4.800 հավանություն, այդ թվում՝ 1000 սրտիկ էմոջի։ Այդ սրտիկողների շարքում միայն 280-ն են, որ հնարավոր է կոնկրետ նույնականացնել, կապ չունի հայկական ազգանուններով, թե ոչ։ Մնացած 720-ը ստորեւ բերված էկզոտիկ ծագման օգտատերեր են։
Հիմա հարց/խորհուրդ Փաշինյանի ադմիններին ու նրա ՖԲ-յան համբավը սպասարկող թիմին։ Եթե դա դուք եք արել, ապա բոլորդ մասնագիտական անհամապատասխանության հիմքով պետք է գործից ազատման դիմում գրեք։ Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ անվտանգությունը։
Վիրտուալ կառավարումը ի վերջո սրան էլ հանգեցնելու էր։
 
Լաուրա Բաղդասարյան
«Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica