close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացահայտում. «Փաշինյանի օլիգարխն ինձ համոզում էր` ունեն «բոմժերի այնպիսի զանգված», որը կոկորդ կկրծի հանուն Փաշինյանի». Ն. Հոխիկյան

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 19:55
 Բացահայտում. «Փաշինյանի օլիգարխն  ինձ համոզում էր` ունեն «բոմժերի այնպիսի զանգված», որը կոկորդ կկրծի հանուն Փաշինյանի». Ն. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Գերմանացի լրագրող Յան-Վերներ Մյլուլլերն իր «Ինչ է պոպուլիզմը» գրքում ասում է՝ պոպուլիստներն այնքան անբարո են, որ մի կողմից հենվում են հանրության դժգոհ ու անպաշտպան հատվածի վրա, մյուս կողմից հենց այդ մարդկանց համարում անկիրթ ու պարզամիտ։
 
Հայաստանյան իրականության մեջ ես դրանում համոզվեցի այն ժամանակ, երբ Փաշինյանին հովանավորող օլիգարխներից մեկն ինձ համոզում էր, որ իրենք ունեն «բոմժերի այնպիսի զանգված», որը պատրաստ է ցանկացածի կոկորդ կրծել հանուն Փաշինյանի։
 
Հիմա ես կարդում ու լսում եմ գերիների ու անհետ կորածների ծնողների դեմ շատ մարդկանց, որոնք բառացիորեն կրկնում են Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե «գերիները ո՞նց կարող էին հանուն հայրենիքի թշնամու մոտ հայտնվել», կամ «գերիներն են մեր գլխավոր խնդիրը, նրանք չլինեին, մենք հիմա Ադրբեջանի հետ այլ լեզվով կխոսեինք»։
Ալեն Սիմոնյանի խոսքերի հրապարակմամբ փաստացի բացահայտվեց փաշինյանական ռեժիմի վերաբերմունքը գերիների նկատմամբ՝ «նրանք գոյություն չունեն»։ Եթե այս իշխանության համար այլևս գոյություն չունի այդքան հայ մարդ, ապա ինչո՞ւ կոնկրետ գործողությունների չի դիմում թշնամու հետ հարաբերվելիս, ինչո՞ւ է այդքան ականապատ դաշտերի քարտեզներ տալիս թշնամուն գերիների վերադարձնելու դիմաց։
Կարո՞ղ ենք արդյոք հասկանալ, որ այս իշխանությունը․
 
1․ Անհայրենիք սրիկաների հավաքածու է, որոնք թշնամի են հայկական պետականությանը և հայ ժողովրդին,
2․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորված քայլեր է կատարում՝ գերիների անունը շահարկելով հայկական տարածքներ թշնամուն տալու համար,
3․ Ոչ մի բանի պետք չի, և ձգտում է ամեն ինչի գնով մեկ օր ավելի մնալ իշխանության ղեկին։
Սրանք լավ են հասկանում՝ հենց հեռացան իշխանության աթոռից, նույն ազգը ոտնատակ է տալու ՔՊ-ին իր Նիկոլ Փաշինյանով հանդերձ։ Նույն մարդիկ, ովքեր հիմա մոլորված վիճակում աջակցում են Նիկոլին, վաղը հոգեբանական աղետի մեջ են լինելու՝ հասկանալով, թե սրանք ինչքան են իրենց ծաղրել ու օգտագործել։ Ու դրանից մարդկանց ցասումն ավելի մեծ է լինելու»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica