close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Փաշինյանն էլի կորցրեց հավասարակշռությունը

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 18:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Փաշինյանն էլի կորցրեց հավասարակշռությունը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանը Փաշինյանին հիշեցրեց, որ նա քարոզարշավի ժամանակ ասում էր, որ պատրաստ է իր որդուն հանձնել գերիների դիմաց, բայց հետո ասաց, որ նրանք մի քանի ամիս ավելի կարող են մնալ գերության մեջ, իսկ ավելի ուշ՝ նրանք դասալիք են և պետք է հետաքննություն սկսել․ պատգամավորը հետաքրքրվեց՝ կողմնորոշվե՞լ է վարչապետը որն է իր դիրքորոշումը, քանի որ գերիների ծնողները պատասխանի են սպասում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց»,-վստահեցրեց Փաշինյանը։

Գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի՝ ի՞նչն է էդտեղ զարմանալի՝ ասաց Փաշինյանն ու հավելեց՝ իմ ասած ամեն ինչը ուժի մեջ է, աշխատանք ենք տանում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու։

Նա նաև վստահեցրեց, որ տասնյակով հանդիպումներ է ունեցել այդ ծնողների հետ։

Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ երբ Փաշինյանը նշում է զինծառայողների պարտականությունների մասին, իսկ ինքը իր պարտականությունը գիտի՞, իսկ նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ էր, ասաց՝ շատ լավ գիտենք, որտեղ էիք։

«Իմ պարտականությունը շատ լավ գիտեմ, և ձեր թելած թելն էլ շատ լավ գիտեմ, և ձեզ էլ շատ լավ գիտեմ»,-հավասարակշռությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica