close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան մեծացնում է զինյալների տեղափոխման տեմպերը Լիբիայում կայանալիք ընտրություններից առաջ. France Presse

Աշխարհ

8 Դեկտեմբերի 2021, 17:14
 Թուրքիան մեծացնում է զինյալների տեղափոխման տեմպերը Լիբիայում կայանալիք ընտրություններից առաջ. France Presse

Թուրքիան անտեսում է միջազգային հանրության բոլոր նախազգուշացումները՝ ընտրությունների նախաշեմին շարունակելով ակտիվորեն ավելացնել սիրիացի վարձկանների թիվը Լիբիայում. գրում է Agence France Presse-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։

Նյութի հեղինակներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ Թուրքիան ոչ միայն կանգ չի առել, այլ նաև մեծացրել է զինյալների տեղափոխման տեմպերը Լիբիայի մայրաքաղաք և մերձակա արվարձաններ։ Անկարան օդային և ծովային ճանապարհով զինված խմբեր է հասցնում հյուսիսաֆրիկյան պետություն, հիմնականում՝ Սիրիայից, երբեմն՝ նաև Սուդանից և Չադից։

«ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Թուրքիան 71 տոկոսով ավելացրել է վարձկանների թիվը Լիբիայի արևմուտքում»,- ասվում է հրապարակման մեջ։

Թուրքական ԶԼՄ-ները հայտարարում են Լիբիայից վարձկանների ենթադրյալ դուրսբերման մասին, ինչպես նաև շարունակում են կեղծիքներ տարածել հյուսիսաֆրիկյան երկրում ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առկայության մասին, ինչը բազմիցս հերքվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից։ Միաժամանակ, Թուրքիան վարձկաններ է մատակարարում երկիր. ինքնաթիռները, որոնք իբր պետք է դուրս բերեն սիրիացիներին, նոր զինված խմբավորումներ են բերում հյուսիսաֆրիկյան պետություն։

Այսպես՝ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ Անկարայի  տեղակայած զինյալների թիվն արդեն ավելի քան 18 հազար է։ Ըստ այդմ՝ վարձկանների արտահանման քողի տակ Թուրքիան միայն ավելացնում է նրանց թիվը։

Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ավարտում է դեկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Նահանգի տարածքում սիրիացի վարձկանների առկայությունը սպառնում է քվեարկության գործընթացի հաջող իրականացմանը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica