close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. Irakanum.am

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2021, 23:51
 Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. Irakanum.am

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  Շիրակի մարզպետարանի դիմաց. նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Այս մասին հայտնում է Irakanum.am-ը:

«Բողոքի ակցիայի մասնակիցները Irakanum.am-ին հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։ Հավաքվածների զայրացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ։

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Շիրակի մարզպետից, սակայն Նազելի Բաղդասարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,- հայտնում է աղբյուրը։ 

Այս պահին Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները մի քանի ժամ է՝ փակել են Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող հատվածը: Նրանք պնդում են, որ չեն հեռանա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի՝ իրենց մոտ չգա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատասխան չտա գերիներին դասալքության մեջ մեղադրելու համար:
Ավելի վաղ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ակցիայի մասնակից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին: Հավաքված այլ հարազատներ ոստիկաններին կոչ էին անում բերման չենթարկել, քանի որ նա վատառողջ է, եւ որ բողոքի ակցիա են իրականացնում նաեւ հավաքված մյուս հարազատները, իսկ հնչեցվող պահանջը միասնական է:

Կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հարազատները պահանջել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, ապա, իրենց խոսքով՝ պահանջի իրականացումն արագացնելու համար, փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica