close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամի պետության հետ խաղաղություն խաղալու վերջը լավ չի լինելու. Արա Զոհրաբյան

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2021, 22:05
 Թշնամի պետության հետ խաղաղություն խաղալու վերջը լավ չի լինելու. Արա Զոհրաբյան

Հայաստանի իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը սպառնալիք է երկրի ինքնիշխանությանը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը` անդրադառնալով իշխանությունների առաջ քաշած այն թեզին, թե՞ հնարավոր է Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացել։

Արա Զոհրաբյանի խոսքով` ագրեսիվ, զավթողական քաղաքականություն վարող թշնամի պետության հետ խաղաղություն խաղալու վերջը լավ չի լինելու, վկա է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը:

«Այդ փաստաթուղթը չկանխեց ոչ մեր տարածքների կորուստները և ոչ էլ նոր զոհերի և նոր գերիների հնարավորությունը»,- փաստեց նա։

Խոսելով միջանցքային տրամաբանության մասին` Զոհրաբյանը նշեց, որ միջանցք չի կարող լինել, դա քննարկման առարկա չպետք է դառնա: Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա դրա մասին կարելի է խոսել միայն Հայաստանի ժողովրդի անվտանգության հարցն առաջնահերթ լուծելուց հետո:

Անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը` փաստաբանը ասաց. «Անձամբ իմ տեսակետը կարող եմ ներկայացնել: Երբ դու գնում ես հերթական բանակցության և զուգահեռ պատրաստ չես կամ չունես վճռականություն սկզբունքային բանակցություններ վարելու համար, ապա, բնական է, որ բանակցությունների սեղանից դուրս ես գալու զիջած: Իմ կարծիքով, բանակցություններից առաջ պետք էր առաջնագիծը համալրել նոր զինված ուժերով, տեխնիկայով և աշխարհազորով, ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք նաև այլըտնտրանքին: Երբ քո տեսքից կամ քո պայմաններից հակառակորդը հասկանում է, որ դու պատրաստ չես այլընտրանքին, ապա պահանջելու է մինչև վերջ»։

Սոչիի փաստաթղթում որևէ խոսք չկար, թե  ինչպես է կարգավորվելու Արցախյան հակամարտությունը: Արա Զոհրաբյանի համար պարզ է՝ ադրբեջանական կողմն  ամեն ինչ անելու է, որ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերով Արցախի կարգավիճակի հարցը վիժեցվի:

Հարցին` Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ո՞րը պետք է լինի Հայաստանի համար կարմիր գիծը, փաստաբանը ասաց, որ դա Արցախի կարգավիճակի հարցի վիժեցման բացառումն է։

Անդրադառնալով նաև Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝  Զոհրաբյանն ասաց, որ իրեն թվում է՝ Եվրոպային ձեռնտու չէ Հայաստանի ինքնիշխանության կորուստը, և Եվրոպայում լավ հասկանում են, որ այսօրվա իշխանության ձեռագիրը տանում է հենց դրան:

Հարցին` կարո՞ղ ենք, արդյոք, գագաթնաժողովից ստանալ Ադրբեջանին ուղղված կոչ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, Արա Զոհրաբյանն ասաց. «Գործող իշխանություններից այդ հույսը չունեմ: Եթե իշխանավորները և՛ իրենց շուրթերով, և՛  սրտով սիրեն մեր հայրենիքը, վստահ եմ՝ շատ ճանապարհներ կան, որ կարելի է այս նվաստացուցիչ վիճակից դուրս գալ, ուղղել հայրենիքի մեջքը»։

       

                                                                                      Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica