close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 19:22
 Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Յարդըմլինի շրջանի Տաշքենտ գյուղի մոտ ժամը 16:00-ին։ Սահմանապահները հայտնաբերել են երկու անհայտ անձի, ովքեր փորձել են խախտել պետական սահմանը եւ ներթափանցել երկրի տարածք։ 

Նրանք հետապնդել են սահմանախախտներին եւ նախազգուշական կրակ բացել։ Վերջիններս չեն ենթարկվել եւ հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել 2 ծանրոց եւ փորձել փախուստի դիմել դեպքի վայրից։

Սահմանապահների բացած կրակից սպանվել է սահմանախախտներից մեկը, երկրորդին հաջողվել է փախչել։

Դեպքի վայրում հայտնաբերված երկու փաթեթներում եղել է 4270 տուփ Marlboro, Kent, More  ծխախոտ։

Միջադեպի մասին տեղեկացրել են իրանական կողմին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica