close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Հաագայի դատարանը հրապարակում է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով միջանկյալ որոշումը

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 18:40
 ՈՒՂԻՂ. Հաագայի դատարանը հրապարակում է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով միջանկյալ որոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:
 
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը հետեւեք ուղիղ եթերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանը Ադրբեջանի դեմ» գործով միջանկյալ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի դեկտեմբերի 7-ին: Այս մասին ասված է դատական մարմնի հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը 2021թ, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնին գործ է հարուցել Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ։

Հայաստանը պնդում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասսայական խտրականության», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումներ»: Ըստ Հայաստանի՝ այս խախտումներն ուղղված են հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց՝ անկախ նրանց փաստացի ազգությունից։ Հայաստանը պնդում է, որ «այդ գործելաոճը ևս մեկ անգամ դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտումներ»։ Դիմումատուն պնդում է, որ «ռազմական գործողությունների ավարտից հետո», 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո, «Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիան՝ սպանությունների, խոշտանգումների և հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց նկատմամբ բռնություն»:

Հանրային լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է. Դոնոգյուն կընթերցի դատարանի վճիռը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica