close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը փորձում է խաթարել Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը Ս-400-ի հարցում. Լավրով

Աշխարհ

7 Դեկտեմբերի 2021, 16:46
 ԱՄՆ-ը փորձում է խաթարել Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը Ս-400-ի հարցում. Լավրով

ԱՄՆ-ը փորձում է խաթարել Մոսկվայի և Նյու Դելիի համագործակցությունը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ բանակցություններից և երկու երկրների պաշտպանության նախարարների և ԱԳ նախարարների «2 + 2» ձևաչափով ռուս-հնդկական խորհրդակցություններից հետո։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ, որոնք շատ մեծ գործնական նշանակություն ունեն Հնդկաստանի պաշտպանական ներուժի ապահովման համար։

«Առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Պայմանավորվածությունները կատարվում են։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների փորձերը՝ խաթարել համագործակցությունը և Հնդկաստանին պարտադրել սեփական զենքը գնել, ինչպես նաև հետևել ամերիկյան գաղափարներին, թե ինչպես պետք է զարգանա այս տարածաշրջանը»,- ասել է Լավրովը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica