close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղետի գոտին՝ Հայաստանի ղեկավարների օրոք․ ե՞րբ և ինչ աշխատանք է կատարվել

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 11:03
 Աղետի գոտին՝ Հայաստանի ղեկավարների օրոք․ ե՞րբ և ինչ աշխատանք է կատարվել

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։

Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի ` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը , պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում. Աղետի գոտու վերականգման համար հատկացվող և նախատեսված տողի դիմաց միշտ եղել է 0 դրամ «մեծությունը»:

Իսկ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:

Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:

1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:

Բնական է, որ միայն պետական բյուջեն ին զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:

Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլն:

Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին բնակարանային խնդիրները լուծելու համար հատկացվել է 65 միլիարդ դրամ։

2018 թվականին իշխանության եկածներին մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 2020 թվականին ամբողջությամբ խնդիրը լուծել։ Իհարկե՝ չլուծվեց․ բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ձեռքերը լվաց այդ խնդրից։ Հայտարարեց, թե պետությունը ոչ բոլորի նկատմամբ ունի բնակարանով ապահովելու պարտավորություն։ Ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի՝ աղետի գոտու վերաբերյալ դիրքորոշումը․

2019թ սեպտեմբերի 16 «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։

2019թ դեկտեմբերի 6 «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ պետությունն ունի պարտավորություն․․․»:

2019թ դեկտեմբերի 7 «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։

Ինչպես տեսնում եք, փաստերն ամենալավը ներկայացնում են թվերը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Աղբյուրը՝ Yerevan.today

 

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica