close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղիպատրուշի ազգային-ճարտարապետական հարստությունները, վայրի մոգականությունը

Մշակույթ

6 Դեկտեմբերի 2021, 16:35
 Եղիպատրուշի ազգային-ճարտարապետական հարստությունները, վայրի  մոգականությունը

Արագածոտնի Եղիպատրուշ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի մասին վկայությունները ներկայիս գյուղի տարածքում շատ-շատ են: 696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին: Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։

Գյուղի արևելյան մասում պահպանվել է 4-5-րդ դարի եկեղեցու մնացորդները:

Վերին նկարի խաչքարերը  թվագրվում են 13-րդ դարով և կետրվել են Մխիթարիչ Օշականցու ձեռամբ:   Խաչքարերի վրայի կարմիր ներկը  հնում հայտնի որդան-կարմիրն է:  այն վերջին  500 տարիների ընթացքում գտնվել է բաց երկնքի տակ, բայց չի կորցրել իր գրավչությունը: Իսկ  վաղմիջնադարյան եկեղեցու մնացորդները գտնվում են խաչքարերից մի փոքր աջ, այն եկեղեցու խորանային մասի մնացորդ է:

No description available.

Այս կոթողներից մի փոքր ներքև գտնվում է մի  փոքր ներքև ձորակի գտնվում է Կապույտ խաչ ավետրան կոչվող սրբավայրը: Սրբավայրի անունը գալիս է կապաույտ քարաքոսերով պատված այս խաչքարի անունից:

No description available.

No description available.

Ըստ ավանդության ժամանակին այս քարի զորության շնորհիվ բուժվել է կապույտ հազ կոչվող հիվանդությունը: Թե ինչպիսի ծիսակարգ է իրականացվել այդ ամենի համար, տեղացիների հիշողություններում պահպանված չէ:

No description available.

Եվս մեկ գեղեցիկ ծիսական արարողություն, որ կապված է Կապույտ խաչ  ավետարանի անվան հետ: Այն երեխները, որոնք հաճախակի են ունենում կրկնվող շնչահեղձոթյն դեպքեր բուժվում են հենց այստեղ:  Ծիսակարգը կատարվում է հետևյալ կերպ,  խնդիրներ ունեցող երեխային բերում են այստեղ` այս ճեղքված քարի մոտ և յոթ անգամ նրան անցկացնում են այս ճեքի միջով, որից հետո պատռելով հանում են հագի շապիկը և այն  թողնում տեղանքի ծառերի կամ թփերի վրա: Այս ամենից հետո  երեխանեյի մոտ շնչահեղձության դեպքեր այլևս չեն գրանցվում:

Բացի այս ամենից այստեղ կան միջնադարյան տարբեր ժամանակաշրջանները բնորոշող քարամշակության արվեստի նմուշներ

Ձիթաքար

No description available.

Ձավար ստանալու համար նախատեսված սանդ` տեղական բարբառով ԳՈՒՌ

No description available.

Զարգացած միջնադարով թվագրվող ծաղկած խաչքար

No description available.

Հին արձանագրություններով և յուրատեսակ քանդակներով գերեզմանաքարեր

No description available.

No description available.

No description available.

Հուշարձանի պատվանդան

No description available.

Նաև մի փոքր ավելի պարզունակ փորագրություններով գերեզմանաքարեր

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Մհեր Համբարձումյան

Թթուջուր գյուղի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica