close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ. կեղծ դիպլոմավոր փոխմարզպետն անարգել ներխուժում է տեղամասեր

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 19:29
 Ահազանգ.  կեղծ դիպլոմավոր փոխմարզպետն անարգել ներխուժում է տեղամասեր

«Միասնական Վարդենիս» դաշինքի վստահված անձն ահազանգում է, որ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանն անարգել և ապօրինի մտել է Վարդենիսի ընտրատեղամասերից մեկը, զննել ցուցակները և ճշգրտել, թե ովքեր են մինչ այդ պահը ներկայացել քվեարկության, այնուհետև դրսում հեռախոսով սկսել սրան-նրան զանգահարել և ցուցումներ տալ:  

Գեղարքունիքի մարզից Yerkir.am-ին հայտնում են, որ փոխմարզպետն ամբողջ օրը տարբեր ընտրատեղամասերում զբաղված է եղել նույն գործով:

Նշենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը և ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:  

Հիշեցնենք՝ Վահան Զարոյանին Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ էր նշանակել 2021 թ. հոկտեմբերի 26-ին: 

Yerkir.amհայտնել էր, որ առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛  տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի:

Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամ չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ նույն «առաջնորդի» կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2018 թ. հունիսի 27-ին և շուրջ 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել էր աշխատանքից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «կարկառուն հեղափոխականը» փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի բացահայտվելուց հետո շեֆը ստիպված էր նույն ձեռքով ստորագրել նրա ազատման հրամանը:

Վահան Զարոյանի նկատմամբ նշված փաստի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ համաներման  հիմքով։ Չի բացառվում, որ նրան հեշտությամբ և կարճ ժամանակում ներել են կարկառուն նիկոլական լինելու համար:

Հիշեցնենք՝ Վահան Զարոյանն աչքի էր ընկել շեֆին մատուցած այլ ծառայություններով. նա 2019 թ. «հերոսական» պայքար էր մղել նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ ընդգրկվելով նրա դեմ ցույց իրականացնողների շարքերում:  Այնուհետև նա բախտը փորձել էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ չէր հաջողել՝ հավաքելով ընդամենը 504 ձայն և փառքի դափնիները զիջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին:  

Այդուհանդերձ, չուրանալով Վահան Զարոյանի՝ հայրենիքին, ներողություն, հայրենիքը օրը ցերեկով թշնամուն զիջող «առաջնորդին» մատուցած ծառայությունները, Փաշինյանը նրան փորձեց նաև պատգամավոր դարձնել: Արդյունքում՝ անդիպլոմավոր վարդենիսցին, որին իշխող վարչախումբը մինչ այդ հասցրել էր խցկել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական, զբաղեցրեց 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը: Ինչպես տեսանք, Զարոյանի բախտն այստեղ էլ չբերեց, և  ընտրությունների արդյունքում նա այդպես էլ չդարձավ երեսփոխան:

Փաշինյանը կեղծված դիպլոմի պատճառով Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատեց Վահան Զարոյանին, 3 տարի անց նույն Փաշինյանը Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնին նշանակեց այդ նույն Վահան Զարոյանին:  

Վ. Սարգսյան

Տե՛ս նաև՝  Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց:

Տե՛ս նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տե՛ս նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica