close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանը արդեն Վարդենիս է հասել՝ էդ լավ չի․ Լավրիկ Արևշատյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 19:06
 Սահմանը արդեն Վարդենիս է հասել՝ էդ լավ չի․ Լավրիկ Արևշատյան

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը և հարակից 11 համայնքները միավորող Գավառ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ընդհանուր մասնակցության թիվը 44 հազար է, և այս պահի դրությամբ մասնակցել է ընտրողների 35-37 տոկոսը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց դաշնակցական Լավրիկ Արևշատյանը, որը գլխավորում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Համերաշխություն կուսակցությունը միավորող «Մեր համայնքը» դաշինքի ընտրական ցուցակը։

Ընտրություններին մասնակցությունը նա անբավարար գնահատեց, կցանկանար, որ թիվն ավելի մեծ լիներ։ Մասնակցության ցածր տոկոսը նա պայմանավորեց Գավառի տարածաշրջանում «խոպան» գնացողների մեծ թվով և արտագաղթով։

Լավրիկ Արևշատյանը համոզված է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս չունի այն ընտրազանգվածը, որն ուներ նախորդ տարիներին․ սա էլ թեկնածուն պայմանավորում է այդ ուժի ղեկավարմամբ։

Սահմանային ներկա վիճակի համար նա գլխավոր պատասխանատու է համարում Նիկոլ Փաշինյանին և թիմին։

«Սահմանը արդեն Վարդենիս է հասել, էդ լավ չի արդեն»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։

Նա հույս ունի, որ մինչև քվեարկության ավարտը մասնակցությունը կհասնի 80 տոկոսի և իրենք կհաղթեն։

«Պետք է հաղթենք՝ ժողովրդից է կախված․ վստահ ենք, որ ժողովուրդն ընտրելու է այն թեկնածուին, որն իր ստանձնած պաշտոններում հաջողել է։ Ինձ թվում է՝ ժողովուրդը կգնահատի իմ անցած ուղին։ 2004 թ-ից եղել եմ Գավառի գիշերօթիկ դպրոցի տնօրենը 8 տարի, բազմաթիվ շինարարական ծրագրեր եմ իրականացրել։  Ես եթե մի գործ ստանձնել եմ՝ իմ թշնամու հետ էլ կարող եմ աշխատել, այդ գործը պիտի լիարժեք կատարեմ  բարեհաջող։ Անձի գործոնը նշանակություն ունի։ Ժողովուրդը հասկանում է, գիտի՝ ինչ անի»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։

Գավառում 30 ընտրատեղամաս կա․ որոշներում ընդհարումներ են եղել՝ հարթել են։

«Ընտրություններին մասնակցում եմ, որ այս համայնքը շենացնեմ, ապրում եմ Գավառում, 50 տարեկան եմ՝ մեկ ամիս չեմ բացակայել իմ համայնքից։ Շարունակելու եմ աշխատել մեր համայնքի ավագանիների հետ միասին»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։

Համայնքում, ասաց, խնդիրներ շատ կան՝ աշխատատեղերի հարցը, ճանապարհների վիճակը, բազմաբնակարան շենքերի տանիքները, լուսավորությունը, խաղահրապարակները․ իրենց թիմը գալու է և շենացնի։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica