close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտաշատում այս «բոլշևիկներն» իշխանությունը պիտի հանձնեն. Գերասիմ Վարդանյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 17:49
 Արտաշատում այս «բոլշևիկներն» իշխանությունը պիտի հանձնեն. Գերասիմ Վարդանյան

Հանրապետության 36 համայնքներում այսօր կայացող ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են մի շարք ընտրախախտումներով: Այսպես` Արտաշատ խոշորացված համայնքում նկատել են որոշակի կուտակումներ. մարդկանց  ուղորդում են քվեարկության և այլն։

Ըստ ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` քաղաքացիներ կան, որ շարունակում են գտնվել իշխանությունների մանիպուլյացիոն ազդեցության տակ, քաղաքացիներ էլ կան, որոնք լիարժեք գիտակցում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև իրավիճակի լրջությունը, որից ելնելով էլ՝  կատարում են իրենց ընտրությունը։

Խոսելով իշխանությունների վերարտադրվելու ցանկության մասին՝ Գերասիմ Վարդանյանն  ասաց. «Մենք նախկին իշխանությունների ժամանակ էլ ենք տեսել ճնշումներ, վարչական ռեսուրսների և լծակների բիրտ կիրառում և այլն, բայց այսօր դրանք աննախադեպ են, առավել քան ծայրահեղ դրսևորումներ ունեն, քան նախկին իշխանությունների ժամանակ էր»։

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ խախտումները հիմնականում եղել են ուղղորդված քվեարկությունների, կուտակումների, մարդկանց վրա ճնշումներ գործադրելով քվեարկության բերելու և իշխանությունների օգտին ձայներ կորզելու  տեսքով։

«Գումար բաժանելու փաստեր մենք չենք արձանագրել, բայց տարբեր խոսակցությունների մակարդակով կան»,- ասաց նա։

Ըստ Գ. Վարդանյանի՝ ժողովուրդը վաղ, թե ուշ պետք է գիտակցի, հասկանա ու, ի դեմս իշխող «Քաղաքացիական պայմանագրի»,  չընտրի այդ արյունոտ ձեռքերով իշխանությանը։

«Այս «բոլշևիկներն»՝ ընտրությամբ, թե առանց ընտրության, միևնույն է՝ Ն. Փաշինյանի գլխավորությամբ պետք է հանձնեն իշխանությունը»,- եզրափակեց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ Արտաշատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 6  կուսակցություն՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հայրենիքը», «Օրենք և արդարությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Քրիստոնեա Հայաստանը» և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:  

 

Լենա Կարապետյան


Տե՛ս նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տե՛ս նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica