close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածու Համբարձումյան Մարիամը Գավառի 19/5 ընտրատեղամաս է մտել

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 17:03
 «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածու Համբարձումյան Մարիամը Գավառի 19/5 ընտրատեղամաս է մտել

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածու Համբարձումյան Մարիամը Գավառի 19/5 ընտրատեղամասի դիմաց լրագրողին մենկաբանել է, որ ընտրատեղամաս է մտել, քանի որ ահազանգ է եղել միջադեպի մասին: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էլ սկզբում ժխտեց, հետո չբացառեց, որ թեկնածուն, հնարավոր է, ներս է մտել, բայց ինքը չի նկատել: Հավելենք, որ միջադեպը կապված է եղել ընտրողներից մեկի կողմից հեռախոսով քվեաթերթիկը նկարելու հետ: 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը նշել է, որ բավական երկար բանավեճից հետո խախտումն արձանագրվել է, եւ ոստիկանությանը հաղորդում է տրվել։  ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 09.40-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Վարդենիսի բնակիչ՝ 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։  

Հավելենք, որ Գավառում ընտրություններին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։ Դաշինքը գլխավորում է Գուրգեն Մարտիրոսյանը՝ անկուսակցական, Գավառի գործող համայնքապետ։ Ապա Մարիամ Համբարձումյանն է՝ անկուսակցական, Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տե՛ս նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տե՛ս նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica