close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպավորություն է՝ մարդիկ չեն ուզում ՔՊ-ի անունը տված լինել. Սպիտակի ղեկավարի ՀՅԴ թեկնածու

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 15:39
 Տպավորություն է՝ մարդիկ չեն ուզում ՔՊ-ի անունը տված լինել. Սպիտակի ղեկավարի ՀՅԴ թեկնածու

Հանրապետության 36 համայնքներում այսօր կայացող ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են մի շարք ընտրախախտումներով: Այսպես՝ Սպիտակ խոշորացված համայնքում տեղի է ունեցել երկու ընտրախախտում:

«Առաջին դեպքում ընտրողն ընտրատեղամասերից մեկում նկարահանել է քվեաթերթիկը։ Երկրորդ դեպքում նույն անձն ուզել է մի քանի անգամ (3-4 հոգու) օգնել, ինչը նշանակում է, որ նա ակնհայտ կերպով ցանկանում էր ուղղորդել ընտրողներին: Պարզ է, որ նշված անձն ընտրատեղամասում աշխատում էր իշխանությունների օգտին ձայներ կորզել»,- Yerkir.am-հետ զրույցում ասաց Սպիտակ համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Սասուն Ասատրյանը։

Անդրադառնալով իրավիճակին  և քաղաքացիների տրամադրվածությանը` Սասուն Ասատրյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, քաղաքացիների մասնակցությունը բավականին ցածր է: 

«Դե մարդկանց մեջ հիասթափություն կա ներկա իշխանությունների հանդեպ։ Տեսնենք, դեռ չենք ուզում շտապել, թող արդյունքները լինեն՝ կամփոփենք»,- ասաց թեկնածուն։

Իշխանությունների վերարտադրման ահեղ ցանկությանն անդրադառնալով` Սպիտակի դաշնակցական թեկնածուն նշեց. «Տպավորություն է՝ մարդիկ, կարծես, ՔՊ-ից խուսափեն, չեն ուզում ՔՊ-ի և դրանց թեկնածուների անունը տված լինել»։

Նշենք, որ Սպիտակ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հայրենիքը», «Իմ հզոր համայնքը» և «Քաղաքացիական պայմանագիրը»:  

Լենա Կարապետյան

 

Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica