close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 17:34
 Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններից է նաև «Լավրովի պլանը», - նշել է նախարարությունը

Գերատեսչությունը հավելել է, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին: Առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին «վերադարձնել» հինգ շրջան, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը զուգահեռ:

«Պլանի մյուս տարրերն էին` ԼՂ-ի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- հիշեցրել են նախարարությունում:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը` կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։

Ըստ գերատեսչության` թեև այդ առաջարկները լիարժեքորեն չեն համաձայնեցվել, բայց նաև չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։

«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով», - նշել  ՌԴ ԱԳՆ-ն և հորդորել ևս մեկ անգամ համեմատել համանախագահների հիշատակած առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ անել։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ՝ եթե համաձայն չէ դրան։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է»,- նշել են նախարարությունում։

ԱԳՆ–ում հավելել են, որ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են։

«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին», - նշել  է ՌԴ ԱԳՆ-ն ր հավելել՝ Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։

ՌԴ ԱԳՆ–ն եզրափակել է` Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որպեսզի օգնի հայերին:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica