close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ․ Զարուհի Բաթոյան

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 13:27
 Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ․ Զարուհի Բաթոյան

Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի: Այս մասին գրել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

Նոր օրենքը բոլոր հիմքերը ստեղծում է քաղաքացիներին խտրականությունից պաշտպանելու, ֆիզիկական, տեղեկատվական և ծառայությունների մատչելիությունն ապահովելու, համայնքում նրանց ներառումը և անկախ կյանքը կազմակերպելու համար:

Սակայն ծրագրերի արյունավետ իրականացման համար անհրաժեշտ է բոլոր ոլորտների պատասխանատուների համատեղ աշխատանքը, զարգացման ծրագրերի և ռազմավարությունների ներառականության ապահովումը: Այս գործընթացը պետք է կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությամբ և առաջնորդությամբ:

Ես շարունակելու եմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ կողմերը աշխատեն միասին՝ հանուն ներառական զարգացման»:

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica