close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 23:45
 Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է

Shamshyan.com կայքէջն այսօր լուր հրապարակեց, ըստ որի՝ Ժամը  11:30-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ըստ կայքէջի տեղեկության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին  բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է: Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը: 

Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ  հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պատավադապետության» դեմ պայքարի շրջանակներում է:

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica