close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի կարող խոսք գնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2021, 12:31
 Չի կարող խոսք գնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին. ՌԴ ԱԳՆ

Չի կարող խոսք գնալ Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական դերի մասին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու՝ Անկարայի պատրաստակամության մասին։

«Չի կարող խոսք լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին  ուկրաինական ներքին հակամարտության կարգավորման հարցում»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։

Միաժամանակ, Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն այս հակամարտության կողմ չէ, նաև ընդգծել է, որ դրա մասնակիցները Կիևը և Դոնեցկն ու Լուգանսկն են։

«Մենք, անկասկած, շնորհակալ ենք թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին՝  ուկրաինական ներքին կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել նրա ներդրումը ուկրաինական իշխանություններին համոզելու գործում, որ հրաժարվեն իրենց ագրեսիվ ծրագրերից Դոնբասի նկատմամբ և վերջապես սկսեն Մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ամփոփել է Զախարովան։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica