close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 14:55
 Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 36 համայնքներում 40 ծրագրի համար  կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է շուրջ 885 մլն 178 հազար դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:

Նախարարն էլ արձագանքեց, որ իրենց նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:

«Ցավոք, բավական դեպքեր ունենք, որտեղ կան նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են, չբավարարեն, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք», - նշեց Սանոսյանը:

Փաշինյանն էլ հանձնարարեց, որ պետք է նաև մարզպետներն այցելեն շինհրապարակներ, դիտողություններ անեն:

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica