close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե նոյեմբերի 9-ից հետո դիրքերը չհանձնեին, կմնայինք շահեկան վիճակում. դավիթբեկցի

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 18:41
 Եթե նոյեմբերի 9-ից հետո դիրքերը չհանձնեին, կմնայինք շահեկան վիճակում. դավիթբեկցի

Սյունիքի մարզի Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղը պատերազմական գործողությունների  վայր դարձավ այն օրից, երբ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական խմբավորումները հասան Քաշաթաղի շրջանի Որոտան (Կուբաթլու) քաղաք: Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեության՝ Դավիթ Բեկ գյուղի «Արամ» խմբի խմբապետ Վահագն Մովսիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է՝ մինչեւ 44-օրյա չարաբաստիկ պատերազմը, 1993 թ. սկսած, սեպտեմբերի 2-ը համարվում էր ազատագրված Դավիթ Բեկի օր. հիմա կրկին դարձան սահմանամերձ: 

2020թ.-ի պատերազմական օրերին Դավիթ Բեկի ինքնապաշտպանության մասին մանրամասներ է պատմում. «Հադրութի, Շուշիի, Իշխանաձորի մարտերը Դավիթ Բեկից ամբողջությամբ երեւում էին, պատերազմը մեր աչքի առաջ էր, մինչեւ որ հասավ մեզ: Գյուղը ռմբակոծում էին՝ «Սմերչ»-ով, «Գրադ»-ով, տանկով, հրետանիով: Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 17-ից, սկսվեց մարտական հերթապահություն:  Գյուղացիները բաժանվել էին՝ ըստ ջոկերի: Սկզբում խրամատ ենք մտել, այնուհետեւ գյուղի ինքնապաշտպանության համար կամաց-կամաց Կապանի գյուղերից մեզ միացան կամավորական ջոկատներ: 1990-ականների հաղթանակները փառահեղ էին, որ տեղի ունեցան մեր իրականության վերջին 100-ամյակներում: Հայրս Արցախյան շարժման մասնակից է եղել, հասել է մինչեւ Հորադիզ: Հիմա այդ հաղթանակները հօդս ցնդեցին: Չարաբաստիկ պատերազմի պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, անորոշ մնացին հազարավոր երիտասարդների ճակատագրեր»:

Կան տարածքներ, որոնք դավադրաբար հանձնվեցին թշնամուն: Մովսիսյանը շեշտում է՝ երբ դեկտեմբերի 18-ին Փաշինյանը,  բանավոր պայմանավորվածությամբ, Սյունիքի դիրքերից հայկական զորքի հետքաշման հրաման տվեց, Կապանն ու հարակից գյուղերը, այդ թվում՝ նաեւ Դավիթ Բեկը, անապահով ու ոչ շահեկան վիճակում հայտնվեցին: «Եթե Փաշինյանի այս ապազգային հրամանը չլիներ, մենք կօգտվեինք Գորիս-Կապան միջպետական ճանապարհից»,-ասում է նա:

Ադրբեջանցիների՝ Սյունիքի միջպետական ճանապարհը զավթելուց հետո Դավիթ Բեկի գյուղացիները Գորիս են գնում այլընտրանքային ճանապարհով՝ Տաթեւով: Բայց եթե նախկինում Գորիս էին հասնում 1 ժամում, հիմա գնում են 3 ժամ: Ավելի վատ վիճակ է ստեղծվում, երբ Տաթեւի ոլորաններին բեռնատար մեքենաներ են լինում:

«Եթե զորքը հետ չքաշվեր՝ Դավիթ Բեկն ու ամբողջ Կապանը շահավետ դիրքում կլինեին:  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ զորքերը պիտի կանգնած մնային այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած էին: Իշխանությունների ասելով՝ հետ են քաշվել, որպեսզի խաղաղություն լինի: Համացանցում սովետական քարտեզներ են շրջանառում, ոչ մի տեղ Շուռնուխը Սովետական Ադրբեջանի կազմի մեջ չի մտնում:  Թե ինչո՞ւ են ուզում հիմա քարտեզ գծել, անհասկանալի է:  Դավիթ Բեկն այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Արոտավայրերը մնացին թուրքերի ձեռքը: Վարձակալական հիմունքներով անասունները արածեցնում էին Արցախի հողերում, հիմա տեղ չունեն»,-ասում է Մովսիսյանը՝ ընդգծելով՝  հարյուր տարի առաջ ստեղծված պետությունը մեղադրում է հայերին հող զավթելու մեջ։ Նա ցավում է, որ հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք նույնպես մեղադրում են հայերին զավթողականության մեջ:

«Ի՞նչ թուրքի հողի մասին է խոսքը:  Զարմանալի է՝ հայկական կողմն ինչո՞ւ է մեզ համարում Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ի՞նչն է մեզ խանգարում լինել Առաջին հանրապետության իրավահաջորդը»,-շեշտում է Մովսիսյանը:

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica