close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ տարի առաջ թշնամուն դավադրաբար հանձնվեց Քաշաթաղի շրջանը

Արցախ

1 Դեկտեմբերի 2021, 16:00
 Մեկ տարի առաջ թշնամուն դավադրաբար հանձնվեց Քաշաթաղի շրջանը

2020 թ. դեկտեմբերի 1-ին առանց կրակոցի թշնամուն դավադրաբար հանձնվեց Արցախը մայր Հայաստանին կապող կարևորագույն՝ Քաշաթաղի շրջանը: Դա իրականացվեց նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն:

Մեկ տարի առաջ այս օրը թշնամին Բերձորի և Քաշաթաղի շրջանի ազատագրումից մոտ 27 տարի անց առաջին անգամ ոտք դրեց Բերձոր, այնտեղ փակցրեց սեփական դրոշները, լուսանկարվեց, հանեց դրոշները և հեռացավ:

Այսօր այնտեղ ոչ մի դրոշ չկա` ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ թշնամու:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո շրջանի բնակիչները սկսել էին զանգվածաբար լքել իրենց բնակավայրերը, ոմանք, չկարողանալով անգամ դուրս բերել իրենց գույքը, հեռացան իրենց հայրենի հողից: 

Քաշաթաղի շրջանի հանձնում «հայոց ամոթի» երրորդ փուլն էր, երբ առանց կրակոցի Արցախի շրջաններ էին հանձնվում թշնամուն. նոյեմբերի 20-ին հանձնվեց Ակնան, իսկ 25-ին՝ Քարվաճառը:

Այսօր Քաշաթաղի շրջանից մնացել է միայն մի փոքր միջանցք, այն էլ՝ ոչ հայկական վերահսկողությամբ։ Շատ քիչ ընտանիքներ են որոշել շարունակել ապրել ու շենացնել իրենց հայրենի հողերը` չնայած իրենց գլխին կախված վտանգին:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica