close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերի առթիվ

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 17:48
 Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Նախնական տվյալներով, 2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի։

Փայտանյութի տեղափոխման օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ժամանակ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խանգարել են փայտանյութով բեռնված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica