close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինան խոստացել է պատասխանել Լուկաշենկոյին` Ղրիմը այցելելու դեպքում

Աշխարհ

1 Դեկտեմբերի 2021, 14:35
 Ուկրաինան խոստացել է պատասխանել Լուկաշենկոյին` Ղրիմը այցելելու դեպքում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեկնաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ղրիմ գնալու մտադրությունը։ «Կարծում եմ՝ անիմաստ է գնահատել գիտակցության հոսքի յուրաքանչյուր դրսևորում, որը Ալեքսանդր Լուկաշենկոն պարբերաբար իրականացնում է տարբեր լրատվական հարթակներում։ Մենք կգնահատենք նրա գործողությունները»,- Կուլեբայի խոսքերն է մեջբերում ukrinform.ua-ն։

Ուկրաինացի նախարարը զգուշացնում է, որ եթե Բելառուսի իշխանությունները, «իրոք, ճանաչեն Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան, ապա դա անուղղելի հարված կհասցնի ուկրաինա-բելառուսական հարաբերություններին»։

«Ղրիմն այն հարցը չէ, որտեղ մենք թույլ ենք տալիս մեզ զուսպ լինել»,- ասել է Դմիտրի Կուլեբան։ 

Այսպիսով, հաստատվում է մի շարք բելառուս վերլուծաբանների այն կարծիքը, որ Կիևը կարձագանքի ոչ թե Լուկաշենկոյի խոսքերին, այլ Ղրիմ ժամանելուն, եթե նման բան լինի։ Այնտեղ այցելելու իր մտադրության մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Լուկաշենկոն ընդգծել էր, որ իր ուղեւորությունը Ղրիմ կնշանակի իր կողմից դրա վերջնական ճանաչումը որպես «ռուսական տարածք»։ Ուկրաինայի իշխանություններն իրենց «զուսպ» են պահում, քանի որ կարևոր են համարում տնտեսական հարաբերությունները Բելառուսի հետ:


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica