close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, անցկացվել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 17:25
 ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, անցկացվել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Նոյեմբերի 30-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, անցկացվել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Վերահսկողություն է կատարվել 25 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են ոչ միայն Երևանի կենտրոնի, այլև ՍԱՏՄ Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica