close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորի անվտանգությունը Ամարաս այցելելիս

Արցախ

1 Դեկտեմբերի 2021, 11:20
 Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորի անվտանգությունը Ամարաս այցելելիս

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորի անվտանգությունը Ամարասի վանական համալիր այցելելիս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մենք այցելում ենք վանք ընտանիքով, երբեմն՝ առանձին։ Ցանկանում եմ ասել, որ մեր ուժը մեր հավատքի, մեր վանքի մեջ է։ Ցավոք սրտի, մենք չենք կարող այցելել Շուշի քաղաքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցի, բայց իմ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նման ապահովության համար, շատ լավ է, որ մենք կարող ենք ապահով այցելել մեր եկեղեցին եւ աղոթել մեր Աստծուն։ Եվ դրա համար մենք անչափ շնորհակալ ենք ձեզ, առաջին հերթին՝ բոլոր խաղաղապահներին, ձեր ժողովրդին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ»,-ասել է վանքի ուխտավոր Մարիամ Մարգարյանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ժամանակակից զրահափոխադրիչներով՝ ԲՏՌ-82Ա, ապահովում են ուխտավորների անվտանգ այցը Ամարասի վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ։

Ռազմական գործողությունների ավարտից եւ զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո վաղ միջնադարյան Ամարասի վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը։

 
Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica