close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է պանթյուրքիստական ուժերի դրածոների ձեռքում, մոռացե՛ք արդարության, խաղաղության և տնտեսական զարգացման մասին

Հասարակություն

30 Նոյեմբերի 2021, 23:41
 Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է պանթյուրքիստական ուժերի դրածոների ձեռքում, մոռացե՛ք արդարության, խաղաղության և տնտեսական զարգացման մասին
Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է պանթյուրքիստական ուժերի դրածոների ձեռքում, մոռացե՛ք արդարության, խաղաղության և տնտեսական զարգացման մասին։ Այս մասին գրել է «Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Շատ կարճ ժամանակում լինելու է ճիշտ հակառակը՝ պատերազմ, անարխիա, բռնություն, անարդարություն և համատարած աղքատություն։ 

ա. պատերազմ է լինելու, որովհետև ինչպես տեսանք, ադրբեջանը փոխպայմանավորված պատերազմով ստացավ Արցախը, ուստի և նույն, արդեն փորձված տարբերակով, ստանալու է նաև Հայաստանի որոշ շրջանները։
 
բ. արդարություն չի լինելու, որովհետև արդեն իսկ ժողովուրդը տեսնում է, թե համատարած անօրինականությունները ինչ սարսափելի չափերի են հասել, պետականից մինչև մասնավոր, և այդ «անտերություն»-ը էլ ավելի մեծ թափ է ստանալու։
 
գ. տնտեսական զարգացում չի լինելու, որովհետև թուրքական կապիտալը հոսելու է դեպի մեր երկիր, թուրք խոշոր գործարարները գնելու են բոլոր միջին և խոշոր ձեռնարկությունները, ընկերությունները, այդպիսով ոչնչացնելով մեր պետության տնտեսական ոլորտը ևս։ Իսկ մեր ժողովրդի այն հատվածը, որը շարունակելու է ապրել Հայաստանում, պարտադրված դառնալու է ընդամենը էժան աշխատուժ, ինչպես աֆրիկյան ծայրահեղ աղքատ ու չզարգացող երկրներում։
 
դ. անվտանգության մասին էլ, անգամ հասարակական մակարդակով, մոռանալ է պետք, էլ չեմ ասում պետական: Հենց մեկը գլուխ բարձրացնի, բողոքի իր վիճակից, ընդվզի, ենթարկվելու է ամենադաժան բռնության։
 
Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, բա կործանումն ու ցեղասպանությունը հո պոզով պոչով չի լինում, կամ էլ հարցնելով՝ դուք ցանկանու՞մ եք ցեղասպանվել, թե ոչ...»,- գրել է նա:



Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica