close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ի աջակցությունն իր գործընկերներին սպառնալիք չէ Ռուսաստանի համար. Ստոլտենբերգ

Աշխարհ

29 Նոյեմբերի 2021, 14:35
 ՆԱՏՕ-ի աջակցությունն իր գործընկերներին սպառնալիք չէ Ռուսաստանի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի աջակցությունն իր գործընկերներին վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և ուղղված է ագրեսիայից գործընկերների պաշտպանության ամրապնդմանը։ Այս մասին նա հայտարարել է Լիտվայում, ուր ժամանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Ստոլտենբերգը ելույթում կարեւորել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման փաստը, անդրադարձել է նաեւ Վրաստանին։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի անբացատրելի և անհիմն ռազմական մոբիլիզացիան Ուկրաինայի սահմանների երկայնքով։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ լինել թափանցիկ և նվազեցնել լարվածությունը. ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ։ Մենք աջակցում ենք բոլոր դաշնակիցներին և պատրաստ ենք շարունակել քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերել մեր գործընկեր Ուկրաինային։ Երեքշաբթի Ռիգայում կհանդիպեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարները։ Նրանք կգնահատեն անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ ուկրաինացի և վրացի գործընկերների հետ։ Մեր գործընկերների աջակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, այն օգնում է մեր գործընկերներին՝ պաշտպանվել ագրեսիայից»,- ասել է նա։

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը շուտով համագործակցության նոր համատեղ հռչակագիր կհրապարակեն։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն չի միջամտի, քանի որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ:


Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica