close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը ստացել է ամերիկյան 1200 զրահամեքենա

Աշխարհ

29 Նոյեմբերի 2021, 13:37
 Հունաստանը ստացել է ամերիկյան 1200 զրահամեքենա

Հունաստանը ստացել է 1200 ամերիկյան M1117 զրահամեքենա. հայտնում են հունական աղբյուրները: 

Նախնական համաձայնագիրը M1117 ASV Guardian անվավոր զրահամեքենաներն ԱՄՆ բանակից  Հունաստան փոխանցելու վերաբերյալ կնքվել է 2019թ.։ 800 զրահամեքենայով առաջին խմբաքանակի մատակարարումների մեկնարկը Հունաստան սպասվում էր 2020 թվականի մարտին, այնուհետև՝ 2020 թվականի աշնանը, բայց վերջնական համաձայնությունը ձեռք բերվեց միայն 2021 թ. աշնանը, և սկսվեցին  մատակարարումները։

Հիշեցնենք, որ, բացի սպառազինությունից, ԱՄՆ-ը մեծացնում է նաև ռազմաբազաների քանակը Հունաստանում։ Հունաստանը լայնորեն համագործակցում է նաև Ֆրանսիայի հետ` ֆրանսիական կործանիչներ և ռազմանավեր ձեռք բերելու վերաբերյալ:

Հունաստանին զինումը մեծ անհանգստություն է առաջացրել հարևան Թուրքիայում, որի ապօրինի գործողություններն էլ հենց ստիպել են հույներին` հզորացնել բանակը:


Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica