close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազատագրական շարժումը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը

Քաղաքական

27 Նոյեմբերի 2021, 17:48
  «Ազատագրական շարժումը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժման» հանրահավաքը։ 

Հանրահավաքի սկզբին «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, «Ազատագրական շարժման» պայքարի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ․

«․․․ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են 3 պետությունների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության վրա, որի կետերն, ի վնաս Հայաստանի, խախտված են։ Այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք։ Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում, առաջնագծում ունենք զոհեր։ Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգության հարցը լուծված չէ, հայտնի չէ նաև, թե ինչպես է լուծվելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ փորձ արվի իրագործել սահմանազատման ու սահմանագծման ծրագիրը»։

 
 

Արա Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենից ելնելով՝ «Ազատագրական շարժումն» արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանությունը, ուստի, շարժումը հստակ պահանջներ է ներկայացնում։ 

««Ազատագրական շարժումը» պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երկրորդը՝ պահանջում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին՝ միավորվել այս երկու պահանջի ներքո։ Մենք կոչ ենք անում միավորվել ոչ թե մեզ, այլ միավորվել այս պահանջների ներքո և բոլորով միասին, ուժեղ ձայնով պահանջել այս երկու անձի հրաժարականը»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica