close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում վերաիրագործվում են ավիսնուրիջանյանական հայադավ ծրագրերը

Խմբագրի անկյուն

27 Նոյեմբերի 2021, 13:55
 ՀՀ-ում վերաիրագործվում են ավիսնուրիջանյանական հայադավ ծրագրերը

ԽՍՀՄ-ի փլուզումը լավագույն առիթն էր, որպեսզի հայ ժողովուրդը վերացնի այն բոլոր հետևանքներն ու շեղումները, որոնք առաջացել էին խորհրդային տարիներին: 

Հիշեցնենք՝ այդ ճանապարհով գնացին և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը, որոնք լուծարեցին խորհրդային տարիներին կազմավորված Հարավօսեթական և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզերը (Աջարիայի ինքնավարությունը ձևական պահպանվում է, քանզի այն լուծարելու դեպքում Աջարիան կարող էր անցնել Թուրքիային: Լայն ինքնավարություն տրվեց նաև փաստացի անկախացող Աբխազիային): 

Վրաստանը, օրինակ, խորհրդային կարգերի հաստատումը երկրում համարեց անեքսիա, իսկ 1921 թ. փետրվարի 25-ին խորհրդային Կարմիր բանակի մուտքը Վրաստան` օկուպացիա և այլն: 

Այսպիսով՝ Վրաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ հրաժարվեցին ԽՍՀՄ ժառանգությունից և իրենց հայտարարեցին առաջին դեմոկրատական հանրապետությունների իրավահաջորդ: 

Փաստենք՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ադրբեջանին աշխարհը չհիշեցրեց, որ, ԽՍՀՄ ժառանգությունից հրաժարվելով, պետք է նաև վերանայել ինքնավար կազմավորումների կարգավիճակին և հետագա ճակատագրերին առնչվող հարցերը: Սա անհրաժեշտ էր հատկապես Վրաստանի և Ադրբեջանի պարագայում, քանի որ երկուսի դեպքում էլ ինքնավարությունների տարածքները այս կամ այն կերպ միակցվել էին դրանց, իսկ ինքնավարությունները կազմավորվել էին խորհրդային առաջին տարիներին: 

Վրաստանը և Ադրբեջանը խորհրդային արհեստածին կազմավորումների հենքի վրա էլ ճանաչվեցին աշխարհի կողմից, անդամակցեցին ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցների՝ միաժամանակ մերժելով խորհրդային ժառանգությունը, որի արգասիքն էին նաև այդ տարածքները:

Բայց այս պարադոքսն աշխարհը չտեսավ: Կամ տեսավ, բայց ոչինչ էլ տեղի չունեցավ... 

Հայաստանը ևս անկախացավ և ճանաչվեց Խորհրդային Հայաստանի տարածքում: Բարձր գնահատելով խորհրդային տարիներին ունեցած տնտեսական-մշակութային, գիտական և արդյունաբերական խոշոր նվաճումներն ու ձեռքբերումները, այդուհանդերձ, հայ ժողովուրդը ևս մերժեց խորհրդային համակարգի թողած հետևանքներն ու գործի լծվեց՝ վերացնելու դրանք: ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց չմասնակցել ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին, որը տեղի ունեցավ 1991 թ. մարտի 17-ին։ Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ խոսք չկար Խորհրդային Հայաստանին իրավահաջորդության մասին, փոխարենը նշված էր՝ «...զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները...»: 

Հայությունը մերժեց սովետական շրջանի կուշտ կյանքը, խանութներում փտող երշիկը, «Հրազդանն» ու «բուխանկան», կեսլիտրանոց օղիները, օրերով հացի հերթ կանգնեց, կրեց անասելի զրկանքներ, ոտքի կանգնեց և վերացրեց իր հանդեպ կիրառված անարդարությունների մի մասը, բոլոր այն արհեստածին վերաբնակեցումները, վարչական բաժանումներն ու ԽՍՀՄ ղեկավարության իրականացրած ծրագրերը, որոնք դեմ էին իր ազգային շահերին: 

ԽՍՀՄ փլուզման շրջանում ազատագրելով ԼՂԻՄ-ն իր հարակից շրջաններով (դրանով հայոց պետականության տիտղոսի տակ անցան պատմական Սյունիք և Արցախ նահանգները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ շրջաններ մաքրելով թյուրքական տարրից` հայ ժողովուրդը ստեղծեց Այսրկովկասում ապրելու, արարելու և պետականություն կերտելու համար նվազագույն պայմաններ:

Այս իրողությունը ևս տեսավ աշխարհը, և կրկին ոչինչ տեղի չունեցավ. ՀՀ-ն չճանաչվեց ագրեսոր պետություն, իսկ աշխարհը լավագույն հարաբերությունները հաստատեց Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի հետ: Հայոց նորանկախ երկու հանրապետությունները զարգանում էին աշխարհի հետ և դրան համընթաց:

Բայց...

ՀՀ-ում և Արցախում պատմության աղբանոցից վեր կացավ և վերստին իշխանության եկավ տերպետրոսյանական կործանարար գաղափարներով ու ծրագրերով  առաջնորդվող ստորաքարշ, ստրկամիտ ու հայրենադավ մի խմբավորում, որը մոլեգին կերպով հետ է շրջում պատմության անիվը, որը, հանձնելով ամեն ինչ թշնամուն, ուղղակիորեն վերականգնում է խորհրդային անարդար և ԽՍՀՄ կայսերական շահերին համահունչ ստեղծված իրավիճակը։ 

Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հրեշավոր գործարքի մեջ մտնելով և ազատվելով Արցախի «հոգսից»՝ նշված խմբավորումն այժմ էլ տենդագին կերպով վերականգնում է Հայաստանի՝ ավիսնուրիջանյանների, գևորգաթարբեկովների, Լենին-Ստալինի ձեռամբ իրագործված հայադավ ծրագրերի մի մասը, այն խայտառակ վարչական բաժանումն ու «սահմանային» պատկերը, որից 3 տասնամյակ առաջ հրաժարվեց հայ ժողովուրդը, սեփական զավակների արյամբ շտկեց դրանք՝ ընտրելով ծանրագույն, բայց արժանապատիվ ուղին...

 

Վահե Սարգսյան

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica