close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

27 Նոյեմբերի 2021, 08:43
 Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ տեղի են ունենում նաև դրանցից բխող և դրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցող որոշակի գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև ներքաղաքական իրողությունների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ԱՄՆ-ի Պետդեպից հատուկ հանձնարարականով ներկայացուցիչ է ժամանել մեր տարածաշրջան. մեր աղբյուրի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն առաջիկայում սպասվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչպես նաև նոր իրողություններով պայմանավորված՝ այսպես կոչված, «ամերիկամերձ», իսկ ընդհանուր առմամբ՝ «արևմտամետ» քաղաքական ու հասարակական շրջանակների հետ առանձին հանդիպումների անցկացումն է եղել։

Մասնավորաբար, մենք տեղեկատվություն ունենք, որ այդ հանդիպումները Հայաստանում բավական ինտենսիվ բնույթ են կրել և ընդգրկել «ներկայանալի» շրջանակ։ Նույն աղբյուրների համաձայն, ամերիկյան «էմիսարը» հանդիպումների շարք է ունեցել մի քանի ՀԿ ներկայացուցիչների հետ և համապատասխան «ինստրուկտաժ» արել։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագետը ոչ պաշտոնական այց է կատարել նաև ՀՀ ԱԳՆ և բավական երկարատև հանդիպում ունեցել ամենաբարձր մակարդակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

15 տարի առանց Դինքի
19 Հունվարի 2022, 17:44 15 տարի առանց Դինքի
Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica