close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կսկսի գործել Էմիրությունների պաշտոնյաների` Թեհրան այցից հետո

Աշխարհ

25 Նոյեմբերի 2021, 12:41
 ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կսկսի գործել Էմիրությունների պաշտոնյաների` Թեհրան այցից հետո

ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կշահագործվի հաջորդ շաբաթ՝ Էմիրությունների պաշտոնյաների՝ Թեհրան այցից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային ծառայության և տրանսպորտի կազմակերպության տարանցման և միջազգային տրանսպորտի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին. հայտնում է Mehr-ը։

Նա հաստատել է Իրանով նոր տարանցիկ միջանցքի գործարկումը ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև՝ նշելով, որ ծրագրվում է Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյայի այց, որը վերահսկում է Թուրքիայի հետ Էմիրությունների բանակցությունները: Հեդայաթիի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ հաջող է անցել ԱՄԷ-ի երկու բեռնատարների թեստ-դրայվը Իրանից Թուրքիա։

Ավելի վաղ տարանցման ոլորտի փորձագետ Մոհամմադ Հոսեյն Ռեզաիանը հայտնել էր, որ նոր միջանցքը 12 օրով կկրճատի նախորդ տարանցիկ երթուղին, ինչը նշանակում է, որ 8 օր կպահանջվի բեռները Իրանի տարածքով Շարժայից թուրքական նավահանգիստ հասցնելու համար, մինչդեռ նախորդ երթուղին անցնում էր Բաբ էլ Մանդեբի նեղուցով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և տևում էր 20 օր։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica