close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց կենսաթոշակները բարձրացնելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությանը

Հասարակություն

25 Նոյեմբերի 2021, 11:51
 Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց կենսաթոշակները բարձրացնելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծով պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքի 70 %-ից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 %-ից՝ 2023 թվականի հունվարի 1-ից,  85 %-ից՝ 2024 թվականի հունվարի 1-ից,  90 %-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից:

«Կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջը օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով»,- ասվում է գործադիրի բացասական եզրակացության մեջ և առաջարկվում նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica