close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է․ Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

23 Նոյեմբերի 2021, 15:50
 Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատերազմի խոզերը

Նիկոլ Փաշինյանի խոսքերը միշտ պետք է ընկալել հակառակ իմաստով, քանի որ նա ստախոս է։ Պաթոլոգիկ ստախոս։

Արագաչափերը փակելով եկավ իշխանության, խոստացավ դրանք վերացնել, բայց հենց մտավ վարչապետի կաբինետ, ավելացրեց արագաչափերը։

Ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց քաղաքացուն սարքեց տուգանքի մատերիալ։

Ասում էր՝ ժողովրդից թաքուն Արցախի հարցը չեմ որոշելու, բայց թաքուն բանակցում էր ու հետո պատերազմ բերեց մեր գլխին։

Ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Ստացանք Արցախի պետականության կորուստ։

Ասում էր՝ հաղթելու ենք, բայց տարավ դեպի պարտություն։

Ու հիմա, երբ Նիկոլը խոսում է «Խաղաղության դարաշրջանից», պարզ է, որ մեզ ամենօրյա պատերազմներ են սպասում, զոհեր, վիրավորներ, գերիներ, կոտրված ճակատագրեր։

Նիկոլը պատերազմ բերող է, մահաբեր է։ Նրա հետևից միշտ մնում են արյան հետքեր։ Ու մինչև չազատվենք պատերազմի խոզերից, Հայաստանն ու Արցախը խաղաղ ու հանգիստ չեն լինելու»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica