close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գարեջրագետ» Աշոտ Փաշինյանն այժմ էլ որոշում է ՏՏ ապագան

Քաղաքական

22 Նոյեմբերի 2021, 17:38
 «Գարեջրագետ» Աշոտ Փաշինյանն այժմ էլ որոշում է ՏՏ ապագան

Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. գրում է իսրայելական nocamels.com կայքը:

Այսպես՝ իսրայելական կազմակերպությունը դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ Թբիլիսիում բացում է ՏՏ անձնակազմի հավաքագրման և կրթական կենտրոն:

Ներկայումս Webiz-ն ավարտին է հասցնում Հայաստանում իր մասնաճյուղի բացման աշխատանքները և ստեղծում տեղում Webiz-ի ակադեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին՝ նվազեցել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը և հսկայական տվյալների բազան:

Կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ: Նրանցից մեկն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է:

Այսպիսով՝ Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում և համացանցում հայտնի է թմրանյութերի նկատմամբ սիրով, զբաղվելու է ՏՏ ոլորտի հայ տաղանդավոր մասնագետների հավաքագրմամբ ու համակարգմամբ:


Նյութը` Yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica