close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2021-ի տնտեսական աճը չի գերազանցի 6 տոկոսը. ֆինանսների նախարար

Քաղաքական

17 Նոյեմբերի 2021, 17:00
 2021-ի տնտեսական աճը չի գերազանցի 6 տոկոսը. ֆինանսների նախարար

Տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն, ամենայն հավանականությամբ, չի իրականանա, պետությունն այս պահի դրությամբ ակնկալում է, որ ցուցանիշը չի գերազանցի 6 տոկոսը. ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով ՔՊ-ից պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Թունյանը նշեց, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին թուլացել է, հունվար-հուլիսին տնտեսական աճը կազմել է 5.2 տոկոս, հունվարի-օգոստոսին՝ 4.7 տոկոս, հունվար-սեպտեմբերին՝ 4.4 տոկոս: Պատգամավորը հետաքրքրվեց պատճառներով, նաև՝ թե տարին տնտեսական աճի ինչ ցուցանիշով կփակվի:

«Միանգամայն ճիշտ եք նկատում, որ վերջին երկու ամիսների ընթացքում եղել է տնտեսական ակտիվության որոշակի նվազում: Մենք 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց 9 ամիսների արդյունքներով կուտակային ունենք 4,4 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է երկու ոլորտներում արձանագրված դանդաղեցմամբ, առաջին հերթին՝ լեռնահանքային ոլորտում որոշակի կազմակերպություններ արտադրել ու արտահանել են ավելի քիչ, քան, ըստ կանխատեսումների, պետք է արտադրեին ու արտահանեին, երկրորդ հարցը պայմանավորված է գյուղատնտեսության բնագավառում որոշակի դանդաղեցմամբ»,-ասաց Խաչատրյանը:

Պետությունն առաջինի դեպքում կարծում է, որ դա առաջիկա ամիսների ընթացքում կվերականգնվի, որովհետև լեռնահանքային ոլորտի ձեռնարկություններն ունեն տարվա համար արդյունահանման իրավունքի սահմանափակում․ ինչ-որ քանակով տոննաներ կարող են ընդերքից արդյունահանել, վերամշակել ու արտահանել: Եվ, եթե մեկ կամ երկու ամսվա ընթացքում իրենք արել են ավելի քիչ, կարող են իրենց բացթողածի իրավունքը վերականգնել վերջին ամիսների ընթացքում: «Մենք կարծում ենք, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում հնարավոր է՝ այդ մասով նկատենք որոշակի վերականգնում, որը կփոխհատուցի այն դանդաղումը, որը եղել է այդ ժամանակահատվածում: Գյուղատնտեսության դեպքում մի փոքր պատկերն այլ է՝ ըստ մեր նախնական գնահատականների»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ նաև պատճառն այն է, որ 2020 թվականն է եղել առանձնահատուկ բարձր որոշակի ցուցանիշների տեսանկյունից:

Խաղող, կարտոֆիլ, մի քանի հիմնական մշակաբույսեր կան, որոնք 2020 թվականին բարձր ցուցանիշներով էին առանձնահատուկ, իսկ 2021 թվականին ինչ-ինչ պատճառներով այդ ուղղությամբ կա որոշակի նվազում:

«Այստեղ ես վստահ չեմ, որ մենք մինչև տարեվերջ կունենանք վերականգնում, բայց  միշտ նման երևույթներ կարող են լինել, քանի դեռ գյուղատնտեսությունը տեխնոլոգիական չէ, դա կառավարության երկարաժամկետ անելիքների թիրախն է նաև»,- ասաց Խաչատրյանը

Թե ինչպիսին է կառավարության կանխատեսումը տարեվերջի համար՝նախարարը հիշեցրեց, թե երեք ամիս առաջ նշել են, որ կանխատեսում են 6,5 տոկոս տնտեսական աճ: «Հիմա կարծում ենք, որ դա այդպես չի լինի, 6 տոկոսը չի գերազանցի, բայց հոկտեմբերն էլ ամփոփենք, նոր կկարողանանք ավելի վստահ կանխատեսումների մասին խոսել»,-ասաց Խաչատրյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica