close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպե՞ս և ինչո՞ւ բերետավոր Կարտոշկա Խչոն «սերժականից» դարձավ «նիկոլական»

Խմբագրի անկյուն

12 Նոյեմբերի 2021, 16:40
 Թե ինչպե՞ս և ինչո՞ւ բերետավոր Կարտոշկա Խչոն «սերժականից» դարձավ «նիկոլական»

Փաշինյանի իշխանության հերթական դավաճանության՝ Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհն Ադրբեջանին հանձնելու և թշնամու կողմից այնտեղ մաքսակետեր տեղադրելու դեմ նոյեմբերի 11-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիները:

«Ժողովրդավարության փայլող աստղ» համարվող փաշինյանական Հայաստանում խաղաղ ցուցարարներին ոստիկանական անանց «պարիսպների» միջոցով մոտիկ չթողեցին կառավարության շենքին (նույն ժամին այլ պահանջներով հանդես եկող քաղաքացիներին, ի տարբերություն հայրենիքի հանձնման դեմ բողոքող մարդկանց, ազատորեն թույլատրել էին մոտենալ կառավարության շենքին): Ավելին՝ ռեժիմը հրամայեց ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանմանը՝ «կարմիրբերետավորներին», բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ և բերման ենթարկել նրանց:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության («կարմիրբերետավորների») գումարտակը մշտապես առանձնացել է իր որոշ ներկայացուցիչներով, որոնք իրենց արյունարբու պահվածքով առանձնակի ուժգնությամբ են ուզեցել ցույց տալ իրենց հավատարմությունը շեֆերին: Նոյեմբերի 11-ը ևս բացառություն չէր: Այս անգամ ասպարեզում էր գումարտակի պետի տեղակալ, Կարտոշկա Խչո մականունով հայտնի Խաչիկ Թովմասյանը: Նա, ինչպես տեսնում եք առաջին լուսանկարում, ժամանակին առանձնակի հպարտությամբ է լուսանկարվել Սերժ Սարգսյանի լուսանկարի տակ: Երկրորդ լուսանկարում, իր գլադիատորական պահվածքով հարձակվելով խաղաղ ցուցարարների վրա, նա արդեն հավատարմության նոր երդում է տալիս Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանը:

Հիշեցնենք նաև, որ Կարտոշկա Խչոն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից հրաժարվեց 2020 թ. դեկտեմբերի 22-ին: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա միացել էր ընդդիմության շարժմանը: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց, բոլորի, այդ թվում՝ համակարգի ներկայացուցիչների համար անհասկանալի ու մութ պայմաններում նա սուսուփուս, կարելի է ասել՝ «գաղտագողի» վերականգնվում է նույն պաշտոնում: Արդեն պարզորոշ է՝ ինչպես և ինչու դա տեղի ունեցավ. Խ. Թովմասյանը, առանձնակի դաժանություն ցուցաբերելով՝ ապացուցում է, որ ինքը ոչ թե ընդդիմադիր գործիչ է կամ «քոչարյանական», այլ ռեժիմին անձնուրաց ծառայող «նիկոլական»:

Հիշեցնենք՝ 2020 թվականից սկզբնավորված ռեֆորմի համաձայն՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության փոխարեն ստեղծվեց նոր՝ պարեկային ծառայություն, որն առաջին փուլով 2021 թ. առաջին եռամսյակում գործարկվեց Երևանում, իսկ ամբողջ հանրապետությունում կգործարկվի 2022 թվականի առաջին եռամսյակում: Լուծարված ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակը դարձավ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակ:    

Արդյունքում՝ նախկինում մոլի «սերժական», այժմ՝ «նիկոլական» բերետավորը՝ Կարտոշկա Խչոն, նույն ինքը՝ Խաչիկ Թովմասյանը, Նիկոլի ռեժիմին անձնվիրաբար ծառայելու և իր երբեմնի սիրելի ընդդիմությանը ջարդելու խոստման դիմաց վերանշանակվելով՝  արդեն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի կամ հայտնի «կարմիրբերետավորների» հրամանատարի տեղակալն է:

Վ. Սարգսյան

 

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica