close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերի 8-ով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

6 Նոյեմբերի 2021, 16:13
 Նոյեմբերի 8-ով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկիզբ է դրվում ազգային դիմադրության, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, կձախողի ՀՀ-ի նկատմամբ թշնամական ծրագրերը։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը մանրմասնելով համազգային հանրահավաքի նպատակները, նշեց․ «Նոյեմբերի 9-ին լրանում է կապիտուլյացիայի ստորգարման մեկ ամյակը  ու այս մեկ տարին մենք տեսանք, որ Հայաստանը ունի իշխանություն, որի ծրագրերը զարմանալիորեն համընկնում են Հայաստանի թշնամիների ծրագրերին։ Այս իշխանությունն ասում է, որ ինքը մանդատ է ստացել երկիրը ղեկավարելու ու անելու այն ամենը, ինչ ցանկանում է, մինչդեռ Հայաստանը կործանելու մանդատ որևէ մեկին չի տրվել։ Ինչպես պետք է ժողովուրդը արտահայտի, որ ինքը չի ուզում, որ կործանվի Հայաստանը, ինքը  ուզում է հայրենիք ունենալ, ինքը ուզում է երկրում ապրել, որտեղ Թուրքիան ազդեցություն չունի, հայ ժողովուրդն ուզում է ունենալ հայկական Արցախ և ցույց տալու միակ ձևը ժողովրդի ներկայությունն է փողոցում, հանրահավաքը այս դեպքում դրա համար է, որ մենք մեկնարկում ենք ազգային դիմադրությունը»։

Քրիստինե Վարդանյանի խոսքով, հանրահավաքին իշխանություններին, թշնամական պետությանը և ամբողջ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանում կա  արժանապատվություն ունեցող ժողովուրդ, որը համաձայն չէ այն ընթացքին, որով Հայաստանին տանում է  իշխանությունը։

«Դա հնարավոր է միայն համազգային դիմադրության ձևավորման պարագայում։ Նոյեմբերի 8-ի հանարահավաքը այս պրոցեսի սկիզբն է։ Հայաստանը կդիմադրի, հայ մարդը կդիմադրի ու մենք կկազմակերպենք այդ դիմադրությունը, որը պետք է վերածվի համազգային շարժման՝ ներառելով Հայաստանը, Սփյուռքը, Արցախը։ Հետագա բոլոր գործողութունները  պետք է պայմանավորված լինեն հենց այս արձանագրումով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica