close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 13:55
 Այս մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը․ Արծվիկ Մինասյան

Այն, ինչ կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների թե՛ խոշորացման, թե՛ այս ընթացքում՝ այլ փոփոխությունների մասով, չեմ կարող դրական գնահատել․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Բազմաթիվ ռիսկեր կան, որոնք, ցավոք, չեն նվազեցվել։ Ընդամենը ամիս ու կես առաջ այս դահլիճում քաղաքական մեծամասնությունը հաստատեց խոշորացման փաթեթը, որ հիմա վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Հիմա՝ կոնկրետ այս փաթեթում․ առաջին՝ վարչական ղեկավարի համար չկա պահանջ, որ ինքը գոնե այդ բնակավայրից պետք է լինի։ Երկրորդ՝ նոր կարգավորումներով ասում ենք՝ մինչև 500 բնակիչ ունեցող հաշվառված բնակավայրերում կարող է  ընդհանրապես վարչական ղեկավար չլինել, մի հատ էլ կրթական պահանջն եք ասում, որ հազարից ավելիի դեպքում կարող է  բարձրագույն կրթություն ունեցողը նշանակվել, մնացած դեպքերում կարող է չնշանակվել։ Այս բոլորն, ի վերջո, տանելու է այդ բնակավայրերի օտարացմանը»,- ասաց պատգամավորը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica