close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն արցախյան պատերազմներում ավելի շատ զոհ է տվել, քան դուք 2018 թվականից առաջ կուսակցության անդամ ունեիք․ Քրիստինե Վարդանյան

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 20:55
 ՀՅԴ-ն արցախյան պատերազմներում ավելի շատ զոհ է տվել, քան դուք 2018 թվականից առաջ կուսակցության անդամ ունեիք․ Քրիստինե Վարդանյան

Մի հիմար քարը գցեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել։ Հիմա հայտնվել են մի իրավիճակում ու ասում են՝ դե տղա եք, հանեք։ Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը չեն հայտարարում, որ իշխանության գալով հանելու են նոյեմբերի 9-ի ստորագրությունը։

«Ի չիք դարձնելը կամ ստորագրություն հանելը չգիտեմ, բայց հույս ունեմ և համոզված եմ, որ այնպիսի երկիր ենք ստեղծելու, որ իրավիճակը 180 աստիճան տարբեր է լինելու։ Այդ պայմանագրին կարող ենք չնայել, չի կաշկանդելու ու այս ամոթի շրջանը վերջանալու է»,- շեշտեց պատգամավորը։

Վարդանյանը արձագանքեց նաև ՀՅԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին՝ ասելով․

«Արցախի կորստի մեջ մի կուսակցության եք մեղադրում, որը արցախյան պատերազմների ընթացքում երևի ավելի շատ զոհ է տվել, քան դուք 2018-ից առաջ կուսակցության անդամ ունեիք։ Իմ կուսակցության ներկայացուցիչները, անցած տարի պատերազմի ընթացքում ձեր հետ հանդիպումից մի կարևոր բան են ասել ՝ «չնայած բոլոր տարաձայնություններին, մենք հայոց բանակի զինվորն ենք այն պահից, երբ պատերազմ է հայտարարվել»։ Միևնույն ժամանակ հարց են տվել՝ «վերջը մենք կռվում ենք հաղթելո՞ւ, թե՞ պարտվելու համար»։ Պարզվեց՝ կռվում էինք պարտվելու համար»։ 

Քաղաքացիներին պատգամավորը հիշեցրեց, որ իրավիճակից դուրս գալու ելքը՝ փողոց դուրս գալն է։

«Եթե ուզում եք տեսնել, որ այս իշխանությունները հաշվետու են իրենց արարքների համար կամ պատասխանատվություն են կրում, ապա միակ միջոցը՝ փողոցում հազարավոր քաղաքացիների ներկայությունն է։ Մեր միակ գործն էլ դառնում է դա կազմակերպելը, որովհետև այս մարդիկ ուրիշ լեզու չեն հասկանում»,- հայտարարեց նա։

Փաշինյանն էլ արձագանքեց, թե պատգամավորի ավագ գործընկերներն իր հետ հանդիպումներից հետո, եթե եկել ասել են այն՝ այն ինչ ասաց, ուրեմն խաբել են։ Պատասխանն ուրախություն առաջացրեց իշխանական պատգամավորների շրջանում։

Ի պատասխան Քրիստինե Վարդանյանն ասաց․

«Հադրութն ու Շուշին եք հետ բերե՞լ, որ այսքան ուրախանում եք։ Էս  երեք ամսվա ընթացքում միայն կարողացանք ձեզ բացատրել, որ ծափ տալ պետք չէ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica